Երեկ օգոստոսի 4-ին ավտոմեքենայի և մետոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Վրացական փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Հռիփսիմե Սեդրակյանի վարած Mitsubishi մակնիշի 35 DC 547 համարանիշի և 21-ամյա Միքայել Բարսեղյանի վարած Yamaha մակնիշի AA 744 համարանիշի մոտոցիկլը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` վթարի հետևանքով մոտոցիկլի վարարդ Մ. Բարսեղյանն ու նրա ուղևորուհի 21-ամյա Գոհար Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Մանրամասները՝ shamshyan.com-ում