Apple ընկերության զուտ շահույթը 2016-17 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում, որն ավարտվել է հուլիսի 1-ին, 12 տոկոսի աճ է գրանցել և դարձել 8.717 մլրդ դոլար։ Այս մասին ասվում է ընկերության հաշվետվության մեջ՝ փոխանցում է RNS-ը։
Ընկերության եկամուտը հաշվետու ժամանակահատվածում աճել է 7 տոկոսով՝ հասնելով 45.408 մլրդ դոլարի՝ համեմատած նախորդ տարվա հետ։
Երրորդ եռամսյակում iPhone-ի վաճառքն աճել է 1.6 տոկոսով՝ հասնելով 41.03 մլն-ի։ Վերլուծաբաններն ակնկալում էին 45.55 միավոր սմարթֆոնի վաճառք։
iPad-ի վաճառքն աճել է 15 տոկոսով՝ հասնելով 11,4 մլն միավորի, իսկ Mac համակարգիչները դրսևորել են իրացման 0.9 տոկոսի աճ (4.3 մլն միավոր)։
Ծառայությունների ոլորտում ընկերության եկամուտն աճել է 22 տոկոսով՝ հասնելով 7.27 մլրդ դոլարի։