Այցով Թբիլիսիում գտնվող ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել Է, որ նախագահ Դոնալդ Թրիմփի վարչակազմը պաշտպանում Է այն հայտարարությունը, որ Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ:
«Մենք Թրամփի հետ պաշտպանում ենք Բուխարեստի գագաթնաժողովի ուղերձն առ այն, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Վրաստանի ժողովուրդը սրընթաց կերպով շարժվում Է այդ ուղղությամբ»,- հայտարարել Է Փենսը Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
Փոխնախագահը եւս մեկ անգամ նշել Է, որ իր հետ բերել Է Թրամփի ուղերձը՝ հետեւյալ բովանդակությամբ. «Մենք ձեզ հետ ենք, ԱՄՆ-ը միշտ կաջակցի Վրաստանին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:-0-/56/ 14.51 ԱՄՆ, Վրաստան, ՆԱՏՕ, անդամակցություն: