ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հանդիսանում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի «երկրպագու», ով, նրա կարծիքով՝ սարսափելի բաներ է արել իր երկրի համար։
«Ես Ասադի երկրպագուն չեմ։ Ես կարծում եմ, որ այն, ինչ նա արել է այդ երկրի ու մարդկության համար, սարսափելի է։ Վաղուց ասում եմ, որ ես այն մարդը չեմ, ով թույլ կտա նրան անպատիժ մնալ այն բանի համար, ինչ փորձում է անել»,-ասել է Թրամփը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ բանակցությունների արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ։
Թրամփը Սիրիայի նախագահին մեղադրել է խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենք օգտագործելու մեջ։ Նրա խոսքով՝ եթե Օբաման աներ այն, ինչ պետք էր անել, ապա Սիրիայում չէին լինի Ռուսաստանն ու որոշակիորեն նաև Իրանը։