Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Պարսից ծոցի երկրներով շրջագայության վերջին կանգառն է կատարել Կատարում։ Նրա նպատակը հանդիսանում է արաբական երկրների և Կատարի միջև ծագած ճգնաժամում հաշտության եզրեր գտնելը։
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսը, ինչպես նաև 6 այլ մուսուլմանական երկրներ ավելի վաղ խզել էին դիվանագիտական կապերը Կատարի հետ և պատժամիջոցներ սահմանել այն պատճառով, թե Դոհան աջակցում է ահաբեկչությանը։
TRT.net-ի փոխանցմամբ՝ Էրդողանին ուղեկցում են նրա կինը՝ Էրմինե Էրդողանը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին և այլ բարձրաստիճան այրեր։