ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները կրկին հերքել է մեղադրանքները ԱՄՆ նախագահի շտաբի և Ռուսաստանի միջև դավադրության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Ես դավադրության մեջ չեմ մտել Ռուսաստանի հետ և չգիտեմ Թրամփի նախընտրական շտաբում որևէ մեկին, ով ներգրավված կլինի նման երևույթի մեջ»,-ասել է Քուշները սենատի հետախուզական հարցերով հանձնաժողովում փակ լսումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
Դեռևս մինչ ցուցմունք տալը, Քուշները հայտարարել էր, որ նախընտրական արշավի ժամանակ 4 անգամ կապ է ունեցել ՌԴ ներկայացուցիչների հետ։ Քուշներն այդ հանդիպումներն անվանել է «աննշան» և հավելել, որ ՌԴ ներկայացուցիչներից գումար չի ստացել սեփական բիզնեսի ֆինանսավորման համար։
Ռուսաստանին բազմիցս մեղադրել են ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մեջ։