Քուրթ Վոլքերը, ով այս ամիս նշանակվել է որպես Պետդեպի հատուկ ներկայացուցիչ՝ ավելի քան 3 տարի Ուկրաինայի արևելքում շարունակվող պատերազմը դադարեցնելու բանակցությունների համար, «թեժ պատերազմի» համար պատասխանատու է անվանել Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է NDTV-ն։
«Հասկանում ենք այս հակամարտության սկսվելու պատճառները։ Տեսնում ենք, թե ինչպես է այն զարգանում։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ն ավելի ներգրավվի խնդրի կարգավորման գործընթացում, փորձի գտնել ուղիներ, որոնք կփոխեն ռազմավարական հեռանկարները՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ առաջընթացի համար»,-ասել է նա։