Իսրայելի իշխանությունները որոշում են ընդունել ապամոնտաժելու մետաղորսիչները Երուսաղեմի Տաճարի լեռան մուտքի մոտ, որոնց տեղադրումն առաջացրել էր տեղի արաբական համայնքի բողոքի ալիքը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
Նշվում է, որ դրանց փոխարինելու կգան դեմքերի ճանաչման տեխնոլոգիայով տեսախցիկները։ Մետաղորսիչների ապամոնտաժման մասին պայմանավորվածության հաջողվել է հասնել՝ շնորհիվ Իսրայելի ոստիկանության և տեսախցիկների մատակարարների միջև ինտենսիվ քննարկումների։
Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են հուլիսի 14-ին՝ երկու իսրայելցի ոստիկանների սպանությունից հետո։ Նշվում է, որ երեք արաբ գրոհայինները կրակել էին Տաճարի լեռան տարածքից։