Monday, 13 05 2024
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը

Երկու հանդիպում, երկու սրացում. ի՞նչ կարելի է սպասել Սարգսյան-Ալիև հանդիպումից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում տեղեկացրել էր, որ շաբաթներ առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցի ընթացքում, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին: Նախագահն ավելացրել էր, որ հայկական կողմը առանձնապես ակնկալիքներ չունի այդ հանդիպումից, բայց մենք միշտ պատրաստ ենք հանդիպելու, և այն կարող է կայանալ աշնանը: Գրեթե միաժամանակ Սարգսյան-Ալիև հնարավոր գագաթնաժողովի մասին տեղեկություններ էր հրապարակել ռուսական «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: Թերթի աղբյուրը ՌԴ արտաքին գործերի նախարարությունում ասել էր, թե Ռուսաստանը կդառնա մինչև 2017թ. վերջը կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման «գլխավոր կազմակերպիչը»: Նշվում էր, թե մինչ այդ Ֆրանսիան է փորձել բանակցային սեղանի շուրջ նստեցնել հայկական և ադրբեջանական կողմերին, բայց որևէ բան չի ստացվել: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, սակայն, երեկ հերքել է ռուսական մամուլի հրապարակումները, թե Մոսկվան փորձում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը:

Մոսկվայի առաջատար դիրքերը կամ դերակատարությունը Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացում ընդունում են գրեթե բոլոր փորձագետները: Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը իր հերթին ասում է, թե իրականում այնքան էլ կարևոր չէ՝ ով կկազմակերպի նախագահների հանդիպումը, որովհետև, միևնույն է, այն բեկում չի մտցնելու բանակցային գործընթացի մեջ:

Քաղաքագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կանխատեսել է առաջիկա զարգացումները ԼՂ հակամարտության գոտում և դիվանագիտական գործընթացում:

– Պարոն Մարկեդոնով, Ձեր կարծիքով՝ երեք միջնորդներից ո՞վ ի վերջո կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, և ընդհանրապես՝ Սարգսյան-Ալիև գագաթնաժողով կլինի՞, թե՞ ոչ:

Հանդիպումը առնվազն նախանշված է: Մինսկի խումբը հայտարարել է, որ այս տարվա ընթացքում մեզ սպասվում են երկու իրադարձություններ: Մեկը նախագահների հանդիպումն է և մյուսը՝ արտգործնախարարների բանակցությունները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Այսպիսով, բանակցային երկու իրադարձություն կա: Ինչ վերաբերում է բանակցությունների արդյունավետությանը կամ հարցին՝ ո՞վ է լինելու հանդիպման կազմակերպիչը, ապա իրականում այնքան էլ կարևոր չէ, թե միջնորդներից ով կնախաձեռնի այդ հանդիպումը, որովհետև ով էլ կազմակերպի, միևնույն է՝ այն բեկում չի մտցնելու բանակցային գործընթացի մեջ: Ավելին, կարծում եմ, որ մոտ ժամանակներս կտեսնենք հակամարտության նոր սրացում, էսկալացիա, միգուցե օգոստոսին, միգուցե սեպտեմբերին, կամ էլ դա տեղի կունենա Նյու Յորքում արտգործնախարարների հանդիպումից հետո: Ինձ թվում է՝ եթե այս երկու բանակցային ձևաչափերը լինեն, ապա կլինի նաև երկու սրացում:

Ի՞նչ է ըստ էության տեղի ունենում: Փաստորեն Կազանի հանդիպումից հետո բովանդակային բանակցություններ չեն եղել, ցանկացած նոր հանդիպման նպատակը բանակցային գործընթացը փրկելն է, հարկավոր է փրկել խաղաղության գործընթացը էսկալացիայից, հետևաբար սկզբունքային նշանակություն չունի, թե ով է կազմակերպում հանդիպումը:

– Կարծում եք, որ սրացումները կապված են բանակցային գործընթացի՞ հետ:

– Իհարկե, որովհետև եթե տեղի են ունենում բանակցություններ, նկատի ունեմ ինչ-որ հանդիպում, օրինակ՝ նախարարների կամ նախագահների հանդիպումը, ուրեմն ո՞րն է հաջորդ քայլը: Ասենք, մենք հանդիպեցինք, հետևաբար առնվազն պիտի մշակենք մեր հետագա քայլերի ճանապարհային քարտեզը կամ հանդիպումից հետո սկսենք բովանդակային քննարկում: Իսկ ի՞նչն է մեզ խանգարում դա անել. բնականաբար, սրացումները: Սահմանային միջադեպերից հետո կողմերն անմիջապես սկսում են մեղադրել իրար, հրապարակային դաշտ են նետում ինչ-որ կասկածներ, թե հակառակ կողմը ունակ չէ պայմանավորվելու, ցանկություն չունի հասնելու խաղաղության, և այդպես շարունակ: Եվ որպեսզի այս իրավիճակը չշարունակվի, կողմերին պետք է ևս մի բանակցություն, որ ասեն՝ սրացումն, իհարկե, լավ բան չէ, բայց մենք պարտավոր ենք շարունակել երկխոսությունը, եկեք հաջորդ անգամ հավաքվենք ու քննարկենք խնդիրը: Եվ այսպես՝ կողմերն ընկնում են շրջապտույտի մեջ:

– Ստացվում է՝ կողմերից մեկը դիտավորյալ սրում է ռազմական իրավիճակը, որպեսզի բանակցությունների ժամանակ խոսեն միայն սահմանային միջադեպերի, ոչ թե հիմնախնդրի կարգավորման մասին:

– Գիտեք, ես գրել եմ այդ հարցի մասին, կարող եմ ձեզ համար կրկնել: Ես համոզված եմ, որ թե՛ Բաքուն և թե՛ Երևանը յուրովի հետաքրքրված են ինչպես հակամարտության սրացմամբ, այնպես էլ խաղաղության գործընթացով, որովհետև էսկալացիան Բաքվին հնարավորություն է տալիս ճնշում գործադրելու հայկական կողմի վրա: Դա բողոք է նաև միջնորդներին, Իրանին, Թուրքիային: Բաքվում կարծում են, որ եթե ճնշում գործադրեն Հայաստանի նկատմամբ, ապա նա կգնա զիջումների, իսկ եթե ճնշում չգործադրեն, ապա պատերազմ կլինի: Այս ուղերձն ուղղված է միջնորդներին՝ ռուսներ, ամերիկացիներ, ֆրանսիացիներ. չէ՞ որ դուք չեք ուզում պատերազմ, իսկ եթե չեք ուզում, եկեք ճնշում գործադրենք Հայաստանի վրա: Սա է Ադրբեջանի մոտեցումը:

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանի համար: Ադրբեջանի հետ հնարավոր չէ խոսել: Ամեն անգամ նա դիմում է ուժային գործողությունների: Ինչպե՞ս կարելի է այսպիսի կողմի հետ բովանդակային բանակցություններ վարել: Միաժամանակ թե՛ Բաքուն, թե՛ Երևանը շահագրգռված են, որ բանակցային գործընթացը շարունակվի, որովհետև եթե այն դադարեցվի, ապա զրոյացվում է ամեն ինչ, խաղը սկսվում է զրոյից, իսկ այդ դեպքում ի՞նչ հիմքերով եք խաղում, հաղթելու հնարավորություն կա՞ նման պայմաննարում:

Ինչո՞վ է այս հիմնախնդիրը տարբերվում, օրինակ, Աբխազիայից: Այստեղ դժվար է խաղալ Արևմուտքի և Ռուսաստանի հակասությունների վրա, այստեղ Արևմուտքն ու Ռուսաստանը չունեն ընդգծված համակրանք այս կամ այն կողմի հանդեպ: Իսկ եթե մարտահրավեր եք նետում ընդհանրապես բանակցային գործընթացին, ապա մարտահրավեր եք նետում և՛ Արևմուտքին, և՛ Ռուսաստանին, իսկ դա չեն ուզում ո՛չ Բաքուն, ոչ էլ Երևանը: Այսպիսի պարադոքսալ իրավիճակ է: Արդյունքում տեսնում ենք հրադադարի ռեժիմի խախտումներ և կրկին վերադարձ բանակցություններին: Կարծում եմ, որ ղարաբաղյան ճոճանակի այս վիճակը կշարունակվի: Թե որքան սա կտևի՝ չեմ կարող ասել: Միգուցե կողմերից մեկի նյարդերը տեղի կտան, կլինեն այնպիսի իրադարձություններ, որոնք դժվար է հաշվարկել, կանխատեսել, բայց եթե հաշվի առնենք այն ամենը, ինչ ենթարկվում է կանխատեսմանը, ապա ճոճանակի այս ալգորիթմը կշարունակվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում