Sunday, 12 05 2024
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են

Րաֆֆի, Սեյրան-մեյրան… չեն կարող եղանակ ստեղծել, դրանք իշխանության խաղալիքներն են. Մուշեղ Սաղաթելյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը:

– Պարոն Սաղաթելյան, իր վերջին հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե դեռ չի որոշել՝ ինչ է անելու 2018-ի ապրիլին, երբեք չի պլանավորել, թե որտեղ է լինելու հաջորդ պահին: Նա նաև նշել է, թե՝ ի՞նչ կարևոր է վարչապետի ով լինելը, եթե խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում այլևս անձը չէ որոշող, այլ խորհրդարանում իշխող մեծամասնությունը: Հիմա, Ձեր կարծիքով, այս քաղաքական ստատուս քվոն հնարավո՞ր է ինչ-որ կերպ փոխել։

– Իհարկե, հնարավոր է, որովհետև չի կարելի հույսը կտրել, որի հետևանքով քո անկախությունը, քո երկիրը տուժում են։ Այդ ամենին հնարավոր է հասնել պայքարելով։ Այսօր պայքար կա, արդյունավետ չէ, բայց կարևոր է, որ այն կա։ Մենք տեսնում ենք ամեն օր դատարաններում, Սփյուռքում վերաբերմունքը հայերի նկատմամբ, ինչը Սերժ Սարգսյանի աշխատանքի արդյունքն է։ Ով ինչ վաստակել է, պետք է ուտի իր այդ վաստակը։ Եթե մարդկայինից դուրս գանք, բնության օրենքներով մտածենք, հնարավոր չէ, որ այսքան չարը տիրի աշխարհին՝ բռնի ուժով, օլիգարխիկ մեթոդներով։ Այդ ամենը հուշում է, որ Հանրապետական կուսակցությունն իր անձնակազմով ծերացած ու հիվանդ զառամյալ է և պետք է հեռանա։ Իսկ իրենց ինքնավստահ ելույթները ընդամենը քաղաքական շղարշ են, վախից ճչում են։ Սերժ Սարգսյանը չի կարող շարունակել պաշտոնավարել։ Ես չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել ու ասել, դեռ հարցական է՝ մինչև ապրիլ ինքը կմնա՞, թե՞ չի մնա։

– Այսինքն՝ հնարավոր են նաև ֆորս-մաժորային գործընթացնե՞ր։

– Մենք չպետք է անտեսենք նաև Ղարաբաղի հարցը։ Այդ խնդիրը լուծելու հարցում շահագրգիռ կողմերը շատ են, և Սերժ Սարգսյանը պարտադրանք ունի, որ պետք է անպայման Ղարաբաղի հարցը լուծվի։ Ես գիտեմ այդ հզորների խաղը, միշտ կատվի խաղը մկան մահն է։ Ամերիկան ու Ռուսաստանը աշխարհի հզորներն են, որոնք քաղաքական շահ ունեն մեր տարածաշրջանում և պայքարում են, որ մտնեն հայոց աշխարհ կամ ազատագրված տարածքներ, Ղարաբաղ։

Հիմա եթե Հայաստանում պայքար չլինի, վտանգն ավելի մեծ կլինի։ Ճիշտ է, միավորված հզոր ընդդիմություն չկա, բայց մեկ է՝ անհատական կամ առանձին խմբերով պայքար գոյություն ունի, և իշխանության մեջ վախ գոյություն ունի, որ այդ պայքարից կարող է միասնություն ծնվել։

Հիմա մեր տարածաշրջանի ամբողջ թոհուբոհը կախված է Ռուսաստանի կատարած քայլերից։ Ռուսաստանը մեզ պառակտված ու աղքատ է պահում, որ կարողանա իր ներկայությունն այստեղ ապահովել։ Եթե թողնեն հայն իր խելքն օգտագործի ու զարգանա, բնական է, որ ոչ մի հզոր էլ չի կարող մեզ թելադրել ու ասել՝ քո վարորդական իրավունքը հայերեն է գրված, գնա կաշառք տուր ռուսական ծառայություններին, նոր վկայական հանի։ Այդ ամենը գալիս, կուտակվում, գումարվում է, մի օր էլ վարունգը թարս է բուսնում։

– Այսինքն` կարծում եք, որ ավելի շատ հնարավոր են ոչ թե ներքաղաքական, այլ ղարաբաղյա՞ն ճակատում գործընթացներ։

– Այո, ներքաղաքական կյանքում այս պահին հնարավոր չեն լուրջ զարգացումներ, որովհետև ամբողջ դաշտի կարգավորումը Սերժ Սարգսյանի ձեռքում է։ Պատկերացրեք, 15-20 տարեկան երիտասարդները դեռ պետք է մեծանան, դառնան 30 տարեկան, քաղաքական միավորներ ստեղծեն ու նոր փորձեն քաղաքական փոփոխությունների գնալ։ Իսկ այսօրվա քաղաքական դաշտը մեկիկ-մեկիկ  ծածկված է։ Միայն առանձին անհատներ ու խմբեր կան, որոնք ազգային շահ ունեն, սիրում են իրենց ազգն ու երկիրը։ Բայց այդ փոքրիկ խմբերի կողմից իշխանությունները չեն տապալվի, իշխանությունը տապալվելու է իր միջից։ Բայց էլի եմ ասում՝ մինչև Ռուսաստանում քաղաքական իրավիճակ չփոխվի, Հայաստանում ոչինչ չի փոխվի։ Սերժ Սարգսյանն ընդամենը տիկնիկային թատրոնի խամաճիկներից է Ռուսաստանի ձեռքին։

– Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է թավշյա հեղափոխության մասին, Սեյրան Օհանյանը մտադիր է քաղաքական նոր կուսակցություն հիմնել, ընդդիմության մի մասն էլ օրակարգ ունի՝ ոչ մի կերպ Սերժ Սարգսյանին թույլ չտալ 2018-ին զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը։ Կարո՞ղ են այս բոլոր օրակարգերը մեկտեղվել, և այս փուլում ականատես լինենք ընդդիմության միավորմանը։

– Րաֆֆի, Սեյրան-մեյրան… դրանք իշխանության խաղալիքներն են։ Նրանք տիկնիկային թատրոնի խամաճիկներ են, իսկ թելը իշխանության ձեռքին է։ Մենք այդ խաղերը վաղուց անցել ենք։ Նրանք չեն կարող եղանակ ստեղծել, որովհետև նրանք իրենց կամքով ու իրենց խելքով չեն քայլեր անում, նրանք վաղուց են վաճառվել։

– Իսկ ո՞վ կարող է քաղաքական ուժերից օրակարգ ստեղծել, թե՞ Ձեր նշած ներիշխանական բախումը կլինի այդ օրակարգը։

– Դա պետք է անակնկալ ծնվի, հնարավոր չէ, որ մեկնումեկս գուշակենք, գանք ասենք՝ այսպես-այսպես, միավորում է լինելու։ Դա սուտ է։ Մյուս կողմից՝ այս գաղջ մթնոլորտը հնարավոր չէ՝ պահպանվի։ Հնարավոր չէ, որ չարն այսքան երկար ապրի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում