Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Կառավարության ծրագրում ռազմավարական մոտեցումները բացահայտված չեն»․ 2018թ-ին կգրվի՞ նոր ծրագիր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Avetian & Co» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն, տնտեսագետ Սամսոն Ավետյանը։

– Կառավարության 2017-2022 թթ-ի ծրագիրն ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք, արդյո՞ք իրավմամբ այս ծրագրով Հայաստանի տնտեսությունը զարգացման մեծ հնարավորություններ ունի, և ի՞նչ առաջնահերթություններ կսահմանեիք Դուք։ Ըստ Ձեզ՝ որո՞նք են նաև բացթողումները, որոնց պետք է կառավարությունը մեծ ուշադրություն դարձներ։

– Սա ավելի շատ տեխնիկական ծրագիր է, ռազմավարական մոտեցումներն այս ծրագրում ավելի քիչ են։ Այսինքն՝ ունենք տեխնիկապես գրված ծրագիր, թե ինչ է արվել նախկինում և ինչ է արվելու առաջիկա 2-3 տարվա ընթացքում։ Մի կողմից սա ներդրումների համար կարող է դժվարեցնում է գործընթացը, մյուս կողմից՝ կիսապատերազմական երկիր ենք և ռազմավարությունն այդպես միանգամայն բացահայտելը՝ չգիտեմ, թե որքանով կարող է ճիշտ համարվել։

Ընդգծված առաջնահերթություններից կառանձնացնեմ կրթությունը, որն ինձ համար ևս չափազանց կարևոր է։ Ընթացիկ տարում կրթությանը հատկացվել է ՀՆԱ-ի 2.3%-ը, 2018-ին նախատեսվում է 2.18 %, 2019-ին` 1.99, իսկ 2020-ին` 1.85 %, այսինքն՝ մենք կրթությունը սահմանում ենք որպես առաջնահերթություն,բայց դրան զուգահեռ՝ նվազեցնում ենք հատկացվող գումարները, ինչն ինձ համար մի փոքր անհասկանալի է։

Հաջորդը՝ մենք այսօր ռեսուրսներ չունենք։ Մի կողմից վատ է, որ եկամուտ չենք ստանում այս աղբյուրից, բայց մյուս կողմից էլ՝ եթե ունենայինք ռեսուրսներ, շատ հավանական է, որ մեզ մոտ կաշառակերությունն ավելի բարձր մակարդակի վրա կգտնվեր, իսկ լավ է այն առումով, որ սա մեզ իսկապես պարտադրում է հնարավորինս շատ օգտագործել մեր մարդկային ներուժը։ Եթե մենք դրան ավելի շատ ժամանակ, ներուժ և գումարներ հատկացնեինք, ապա այսօր այս երկիրը շատ ավելի լավ վիճակում կլիներ, բայց մենք նոր ենք սկսում ավելի լրջորեն մտածել այս ուղղությամբ։ Այսօր Հայաստանը տնտեսապես ցածր դիրքերում է գտնվում, բայց եթե շարունակենք շատ ավելի մեծ ներդրումներ անել կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկական, ինժեներական և նման այլ ոլորտներում, ապա մենք 5-10 տարուց լավ տնտեսություն կունենանք, իսկ եթե դրան ուշադրություն դարձրած լինեինք մի քանի տարի ավելի վաղ, ապա այսօր հայաստանյան տնտեսական խնդիրների մեծ մասը չէր լինի։

Մենք հիմա նաև մասնագետների մեծ կարիք ունենք։ Մի պարզ օրինակ ասեմ՝ եթե այսօր հայ գյուղացին աշխատում է մոտավորապես 200-300 դոլար, ապա վերոնշյալ ոլորտի մասնագետները ստանում են 3-4 անգամ ավելի աշխատավարձ, հետևաբար, եթե մենք մի ոլորտից աշխատուժը տանենք մյուս ոլորտ, որը շատ ավելի արդյունավետ է, ապա հսկայական տարբերություն կզգանք բոլորս՝ թե՛ ֆինանսապես, թե՛ սպասարկման առումով։ Մենք հսկայական ներուժ ունենք, որը, ցավոք սրտի, այնքան էլ պրոդուկտիվ չի կիրառվում։

– Կառավարության նոր ծրագրով սպասվում է 5 % տնտեսական աճ, գործազրկության 12 %-ով նվազում և նվազագույն աշխատավարձի 25 %-ով աճ առաջիկա 5 տարիների ընթացքում։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել է, թե սա հավակնոտ, բայց իրագործելի ծրագիր է, մինչդեռ բազմաթիվ տնտեսագետներ շեշտում են, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար առնվազն երկնիշ տնտեսական աճ է հարկավոր։ Դուք ինչքանո՞վ եք իրատեսական համարում այս դրույթների իրագործումը և որքանո՞վ դա կանդրադառնա բնակչության զբաղվածության և կենսամակարդակի բարձրացման վրա։

– Ինձ համար առանձնապես կարևոր չէ, թե դա կլինի 5, 6, թե 3 %, որովհետև այնպես չէ, որ բնակչությունը դրա արդյունքը շատ մոտ ապագայում կտեսնի, ինչպես նաև կարճաժամկետ առումով դա մեզանից չէ կախված։ Դա կախված է դրսի տնտեսություններից, հումքերի գներից և այլն, որի վրա մենք չենք կարող ազդել: Ինձ համար ավելի կարևոր են կառուցվածքային բարեփոխումները, բայց նրանց էֆեկտը մենք կզգանք 3-5 տարի հետո։ Իրավիճակը մի փոքր աշխուժացել է, սակայն դա բավարար չէ։

– Կառավարությունը պարբերաբար խոսում է Հայաստանում օտարերկրյա ներդրումներ ապահովելու խնդրի մասին։ Տնտեսական բլոկի գերատեսչությունների ղեկավարները հայտարարում են, որ Հայաստանում տնտեսական աճի երկարաժամկետ և բարձր ցուցանիշներ ապահովելու գրավականներից մեկը օտարերկրյա ներդրումների ուղղակի հոսքի բարձրացումն է: Դուք որպես նեդրումային ընկերության ղեկավար՝ որքանո՞վ եք Հայաստանի գործարար միջավայրը, ներդրումային դաշտը գրավիչ և ապահով համարում։

– Այդ առումով ես առանձնապես խոչընդոտներ չեմ տեսնում ոչ օրենսդրության հետ կապված, ոչ էլ հարկային մարմինների։

Առհասարակ, մենք ունենք փոքր շուկա, ինչը տեսանելի է նաև դրսի ներդրողների համար, մարդկանց սպառողական մակարդակն է բավականին ցածր, և սովորաբար օտարերկրյա մեծ ներդրումների համար փոքր երկրները հանդես են գալիս որպես արտահանման հարթակ։ Գիտենք, որ Հայաստանը չունի արտադրության շղթաներ, կան լոգիստիկ խնդիրներ, հետևաբար՝ արտահանման տեսակետից խնդիրներ են առաջանում։ Այստեղ մնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որի զարգացման համար պրակտիկորեն այդպիսի խնդիրներ չկան, ուստի պետք է դրա վրա առավել մեծ ուշադրություն դարձնել ու ամեն առումով ջանք թափել։ Այսինքն՝ երկիրը ներդրումներ գրավելու համար պետք է տեսնի, թե որ ոլորտներն են դրսի համար հետաքրքիր, դրանք որպես առաջնահերթություն սահմանի և աշխատի այդ ուղղությամբ։ ՏՏ ասպարեզում հիմա էլ շատ ներդրումներ են իրականացվում, բայց ես խիստ կարևորում եմ այն հանգամանքը, որ այդ ներդրումները չպետք է թողնել միայն մասնավոր սեկտորի վրա, այլ նաև պետական հովանավորչության միջոցներ էլ պետք է ուղղվեն։

– 2018թ-ին լրանալու է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը։ Եթե վերջինս դառնա վարչապետ, ապա, ըստ Ձեզ, կշարունակի արդյո՞ք առաջնորդվել այս ծրագրով, թե՞ նոր կառավարությունը ստիպված կլինի նոր ծրագիր գրել։

– Ես կարծում եմ, որ որպես պառլամենտական երկիր, մենք ունենք երկիրը ղեկավարող մեկ կուսակցություն և այդ կուսակցությունը ստեղծում է ծրագիր ոչ թե մեկի կամ ինչ-որ անձերի համար, այլ ստեղծում է այդ ծրագիրը միջնաժամկետ կառավարման համար։ Եթե պետական կառույցում ինչ-որ բան փոխվի, ապա դրա պատճառով այս ծրագիրը չպիտի փոխվի և չեմ կարծում, որ այդ նպատակով է այս ծրագիրը գրված։ Դժվար թե անձերի հնարավոր փոփոխությունը կարողանա ազդել ծրագրի փոփոխության վրա, քանի որ ըստ իս՝ դա գրվել է ղեկավարության կոնսենսուսի արդյունքում։

– Գաղտնիք չէ Հայաստանի տնտեսական և քաղաքական կախվածությունը Ռուսաստանից։ Տնտեսական մասով, հատկապես հայաստանյան փորձագետները, դրական դինամիկա չեն կանխատեսում՝ հաշվի առնելով նավթի համաշխարհային գների անկումը, ինչից մեծապես կախված է ռուսական տնտեսությունը, ինչպես նաև զգալիորեն նվազում են ՌԴ-ից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները։ Այս հանգամանքները նկատի ունենալով՝ արդյո՞ք Հայաստանի տնտեսական կյանքում առաջիկայում դրական միտումներ կարող են լինել կամ զարգացման ի՞նչ հնարավորություններ եք Դուք տեսնում։

– Միանգամայն համաձայն եմ, որ մենք սերտ փոխկապակցված ենք ՌԴ-ի հետ և այնտեղ տեղի ունեցող փոփոխությունները մեզ վրա ևս անդրադառնում են։ Ռուսաստանի տնտեսությունը կապված է նաև հումքերի հետ, բայց իրենք ունեն որոշակի ոլորտներ, որոնք, ըստ իս, մեր համար էլ են հետաքրքիր և որոշ չափով պետք է փորձենք դրանք օգտագործել։ Կրթության ոլորտն իրենց մոտ բավականին լավն է եղել, նրանց ռազմաարդյունաբերական ոլորտը, ավիատեխնիկան, տիեզերքային տեխնիկան է շատ մրցունակ, այսինքն՝ ՌԴ-ն ունի շատ ոլորտներ, որոնք մրցունակ են և մենք պետք է հասկանանք ոնց համագործակցենք, որ երկուստեք օգտակար լինի դա։ Այս պահին մեր համագործակցությունը ռուսների հետ ավելի շատ գյուղտնտեսական ոլորտի հետ է, որը ոչ մեզ համար, ոչ էլ նրանց համար այդքան էլ արդյունավետ չէ, այսինքն՝ պետք է փորձենք համագործակցության ուղղությունները փոխել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում