Սպիտակ տան մամուլի արդեն նախկին խոսնակ Շոն Սփայսերը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, թե ինչու է որոշել լքել պաշտոնը։
«Ես մտածեցի, որ դա բխում է հասարակայնության հետ կապերի մեր բաժնի, մեր մամուլի ծառայության շահերից, որպեսզի շատ խոհարար չլինի մեկ խոհանոցում»,- ասել է Սփայսերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա լքել է իր պաշտոնն Էնթոնի Սկարամուչիին Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնում նշանակելու որոշման պատճառով։ Սփայսերի պաշտոնին նշանակվել է նրա տեղակալ Սառա Սանդերսը։
«Նախագահ Թրամփը ցանկանում էր նոր մարդիկ ներգրավել, որպեսզի լավացնի հաղորդակցությունների գծով բաժնի աշխատանքը, ես էլ որոշեցի խորհուրդ տալ նախագահին հնարավորություն տալ Էնթոնիին ու Սառային սկսել մաքուր էջից»,- ասել է Սփայսերը։