Monday, 13 05 2024
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

Հանրային պաշտպաններով հնազանդ մեծամասնություն չեք ստեղծի. պաշտպանը՝ ՊՊԾ գործով դատավորին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 18-ի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։

Դատական նիստին չեն ներկայացել պաշտպաններ Լուսինե Սահակյանը, Մոնիկա Մարգարյանը, Նինա Կարապետյանցը, Արայիկ Պապիկյանը, Կարապետ Բադալյանը և Մուշեղ Շուշանյանը:

Նինա Կարապետյանցը և Լիպարիտ Սիրմոնյանը գրություն էին ներկայացրել դատարանին բացակայության պատճառների մասին: Լուսինե Սահակյանը դատարանին հայտնել էր, որ բացակայության պատճառն արձակուրդն է, որը տևելու մինչև օգոստոսի 9-ը, իսկ Լիպարիտ Սիմոնյանը դատարանին հայտնել էր, որ ինքը մեկ այլ նիստի է մասնակցում։ Բացի այդ, պաշտպանը միջնորդել էր հետաձգել նիստը՝ հայտնելով, որ հուլիսի 27-ին ևս դատական նիստ ունի:

Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն իրականացնում են Մարտիրոս Հակոբյանի և Արայիկ Հակոբյանի պաշտպանությունը: Դատավորը Վարոսյանին ասաց, որ քանի որ պաշտպաններից մեկը ներկա է, կարող են շարունակել նիստը, ինչին Վարոսյանը պատասխանեց. «Միջնորդում եմ դատական նիստերի դահլիճ ներկայացնել մեր պաշտպանյալներին, միակ խոչընդոտը նրանց բացակայությունն է, և այդ պայմաններում, պայմանավորվածության համաձայն, ես նույնպես կլքեմ նիստերի դահլիճը»:

Միջնորդությանը միացավ նաև Արամ Հակոբյանի և Վարդան Գերավետյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը, ով ասաց, որ նախ պետք է սանկցիայի ժամում հաշվարկել նաև դատարանի խորհրդակցական սենյակում գտնվելու ժամը և նիստերի դահլիճ բերել իր պաշտպանյալներին, այլապես ինքը ևս կլքի նիստերի դահլիճը:

Դատարանն անդրադարձավ նաև Լիպարիտ Սիմոնյանի գրությանը և արձանագրեց, որ նա չորրորդ անգամ անընդմեջ չի ներկայանում դատական նիստին. «Նման դեպքերում դատարանն առաջնորդվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածով՝ պաշտպանի մասնակցությունը դատական քննությանը և նրա չներկայանալու հետևանքները: Խնդրում եմ, ներկայացնել Սիմոնյանի պաշտպանյալ Թորոս Թորոսյանին»:

Դատարանի նիստերի դահլիճ բերված Թորոս Թորոսյանն ասաց, որ իր պաշտպանը բացակայել է նիստերից, այդ մասին պատշաճ կարգով տեղեկացրել է դատարանին, ինքն իր պաշտպանից չի հրաժարվում և այլ պաշտպան էլ չի ուզում։

Չնայած այն բանին, որ Թորոսյանը պնդեց, որ չի հրաժարվում իր պաշտպանից, դատավորն ասաց. «Հաշվի առնելով, որ ամբաստանյալը հեռացված է նիստերի դահլիճից, պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, դատարանը որոշում է կայացնելու դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ և Ձեզ իրավաբանական օգնություն ցույց տալու համար տրամադրել հանրային պաշտպան»:

Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ ինքը «դատավորի անօրինական որոշումների դեմ» առարկություն ունի. «Մենք պարզ տեսանք, որ դատարանին Թորոսյանը հայտնեց, որ չի հրաժարվում Սիմոնյանի ծառայություններից, Ձեր կողմից հրապարկվել են Լիպարիտ Սիմոնյանի դիմումներն առ այն, որ վերջինիս բացակայությունները հագելի են, Դուք, ի հակառակ դրա, որոշում կայացրեցիք դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ:

Հրանտ Գևորգյանն ասաց. «Մարտավարությունը պարզ է. մեզ բոլորիս դահլիճից հեռացնել և հանրային պաշտպաններ բերել: Բայց երեկ Ձեզ հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն ապացուցեցին, որ իրենք նույնքան ջանասիրաբար կպաշտպանեն իրենց պաշտպանյալների շահերը: Երբևէ մի մտածեք, որ հանրային պաշտպաններ ներգրավելով, վարչական ռեսուրս կիրառելով՝ կստեղծեք հնազանդ մեծամասնություն»:

Այնուհետև դատավորն ասաց, որ դատարան բերեն ամբաստանյալներ Տիգրան Սարգսյանին և Թաթուլ Թամրազյանին և նրանց հայտնեց, որ իրենց շահերի պաշտպան Մոնիկա Մարգարյանը ևս նիստերին չի ներկայանում։

«Ցանկանո՞ւմ եք, որ այլ պաշտպան պաշտպանի ձեր շահերը»,–հարցեց դատավորը:

Ամբաստանյալները պնդեցին, որ այլ պաշտպան չեն ցանկանում, սակայն դատավորը որոշում կայացրեց դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ, որպեսզի նոր պաշտպան ներգրավվի գործում:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում