Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Լավ չեմ նայում էդ հարցին. Անդրանիկ Կարապետյանը՝ Վոլոդինի առաջարկի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը:

Մի քանի օր է՝ քննարկվում է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկը՝ Հայաստանում պաշտոնական կարգավիճակ տալ ռուսերենին, որ Հայաստանի վարորդական իրավունքները ճանաչվեն ՌԴ տարածքում: Սա Ձեզ չի՞ մտահոգում, և առհասարակ՝ ինչպե՞ս եք գնահատում Պետդումայի այս որոշումը:

– Ճիշտն ասած, լավ չեմ նայում էդ հարցին, քանի որ մենք ԵԱՏՄ-ի շրջանակներում  պայմանավորվածություններ ունենք, մասնավորապես այն, որ ազատ գոտի է ստեղծվում ապրանքների, ծառայությունների և այլն, և այլն: Այս պարագայում, եթե նախապայման է դրվում, իմ կարծիքով՝ այստեղ արդեն իրավաբանության խնդիր է   դրվում, և կարող եմ ասել, որ ճիշտ չեմ համարում:

– Դատապարտո՞ւմ եք:

– Եկեք անունը չդնենք դատապարտել, ուղղակի կարծում եմ, որ այս հարցը վերանայելու կարիք ունի, այդքան բան: Պետք է կամ միջխորհրդարանական, կամ միջկառավարական հանձնաժողով ստեղծել և այս հարցին ավելի ճիշտ մոտենալ:

– Հնարավո՞ր է՝ Դուք  էլ միանաք «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն առաջարկին, որ  ընդհանրապես Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց պետք է սկսի։  

– Ես չեմ կարծում, որ նպատակահարմար է  ԵԱՏՄ  կազմից Հայաստանի դուրս գալու հարցը դրվի: Ես համաձայն չեմ դրա հետ, պարզապես քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, և պետք է աշխատենք, որ մենք մեր շահերը կարողանանք առաջ տանել:

– Ձեր խմբակցությունը որևէ կերպ չի արձագանքել Վոլոդինի այս առաջարկին: Ինչո՞ւ:

– Ազգային ժողովը արձակուրդի մեջ է, այս հարցերը չենք քննարկել խմբակցությունում, և դրա համար չեմ կարող պատասխանել:

– Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Ռուսաստանը հիմա լեզվի հետ կապված նման խնդիր առաջ քաշեց:

– Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ դա Վոլոդինի անձնակա՞ն կարծիքն է եղել, պահի տակ հումո՞ր է արել. ես այդ հարցերին լիարժեք չեմ տիրապետում և չգիտեմ՝ այնտեղ ինչ խոսակցություն է եղել, ոնց է եղել, պաշտոնակա՞ն է նա հայտարարել, թե՞ ընդամենը միջանձնյա  խոսակցության արդյունքում է դա տեղի ունեցել: Այդ ամենը քննարկման հարց է. ես միանգամից գնահատական տամ՝ դա էլ ճիշտ չէ:

– Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում մեր և Ռուսաստանի հարաբերությունները: Տեսակետ կա, որ Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես գաղութ, ոչ թե որպես ինքնիշխան պետություն:

– Կարծում եմ, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է ավելի խորացնենք թե՛ տնտեսական և թե՛ ռազմական ոլորտներում: Եվ այսպիսի փոքր միջադեպերը… սրանք  վերջնական լուծումներ և տարբերակներ չեն: Ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում վիրավորված մարդու կեցվածք ընդունելն էլ ճիշտ չէ: Մենք պարտավոր ենք փոխադարձ ավելի ամուր կապ, հարաբերություններ ստեղծել, քանի որ  այս պահին մեզ համար ստրատեգիկ առումով կարծում եմ, որ ճիշտ է:

– Իսկ չե՞ք տեսնում, թե ինչպես է Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Բաքվին: Բոլորովին վերջերս նոր խմբաքանակ վաճառեց Բաքվին: Ձեզ դա չի՞ մտահոգում:

– Որպես քաղաքացի՝ ես ունեմ իմ  կարծիքը, բայց նպատակահարմար չեմ համարում այս պահին արտահայտվել, բայց որպես քաղաքական գործիչ և պատգամավոր՝ կասեմ, որ այս խնդիրը լուրջ վերանայման կարիք ունի:

 

Լուսանկարը՝  ArmLur.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում