Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հայաստանը պետք է ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի. Էդմոն Մարուքյան

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց պետք է սկսի։ Այս մասին հայտարարել է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի վերջին օրենսդրական փոփոխությանը, ըստ որի՝ Հայաստանի վարորդական իրավունքը Ռուսաստանում չի ճանաչվում։

«Պետդումայում ընդունված օրենսդրական փոփոխության համաձայն՝ միայն Ղազախստանի և Բելառուսի վարորդներին է թույլատրվում Ռուսաստանում աշխատել, այսինքն՝ խտրական վերաբերմունք է ցուցաբերվել Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքի նկատմամբ։ Երբ այս մասին հայտնի դարձավ, ես ահազանգում էի, որ այդ օրենքում հստակ ուղերձ կա առ այն, որ մենք պարտավոր ենք ռուսերենն ընդունել երկրորդ պաշտոնական լեզու, որպեսզի ընդառաջ գնանք այդ օրենսդրական փոփոխությանը։ Փաստորեն, այդ մտահոգությունն այսօր հաստատվել է։ Արդեն Պետդումայի խոսնակ Վոլոդինի կողմից Աժ նախագահի գլխավորած պատվիրակության այցի ժամանակ այդպիսի առաջարկ է արվել։ Սա հստակ մոտեցում է և բացահայտում է՝ ինչու են օրենքն այդպես ընդունել, որ ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու ընդունենք»,- ասել է պատգամավորը։

Էդմոն Մարուքյանը առաջարկում է կյանքի կոչել Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի դրույթները, որը ավելի մեծ ուժ ունի, քան Պետդումայում ընդունված որոշումները. «Պետք է ուղղակի կյանքի կոչել Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը, որը որպես միջազգային փաստաթուղթ ունի ավելի բարձր իրավաբանական ուժ, քան ցանկացած այլ ակտ, որըն ընդունվել է Պետդումայի կողմից. հիմա եթե դա չեն կիրառելու՝ Եվրասիական համաձայնագրի այդ կետը, Հայաստանը պետք է Եվրասիական միությունից դուրս գալու հարց բարձրացնի։ Անիմաստ է գտնվել մի միության մեջ, որտեղ մեր ձայնը լսելի չէ, և մեր շահերը հաշվի առնված չեն, Հայաստանը պետք է սկսի ԵՏՄ–ից դուրս գալու գործընթաց»։

Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանում ընդունված այս փոփոխությունը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունը թույլ է տվել, որ Ռուսաստանն արդեն այս մակարդակով քայլեր կատարի Հայաստանի սուվերենության դեմ. «Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունն այնքան է թույլ է, որ թույլ է տվել Հայաստանի սուվերենության դեմ այսպիսի քայլեր կատարել։ ՀՀ իշխանությունները պիտի գնան ինքնահրկիզման, սա խայտառակ վիճակ է»։

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում