Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ռուսաստանն է կրքեր բորբոքում Ղարաբաղի շուրջ, ոչ թե Ուկրաինան. Վիտալի Պորտնիկով

Ուկրաինայի և Հայաստանի հարաբերությունները և դրանց զարգացումը պետք է կախված չլինեն Լեռնային Ղարաբաղի հարցում Ուկրաինայի դիրքորոշումից, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը՝ խոսելով այն մասին, որ Ուկրաինան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում մշտապես պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը:

Վերլուծաբանի խոսքերով՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հայտարարություններն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին նորություն չեն հայկական կողմի համար, դրանք ընդամենն արտահայտում են Ուկրաինայի դիրքորոշումը, որը որդեգրվել է 1991 թվականից: Ուկրաինան միշտ պաշտպանել է նախկին խորհրդային հանրապետությունների և նաև հարավսլավական հանրապետությունների տարածքային ամբողջականությունը, և դա եղել է ոչ միայն ռուս-ուկրաինական ճգնաժամից և Ղրիմի անեքսիայից հետո, այլև դրանից առաջ:

«Լեռնային Ղարաբաղի և իր բնակիչների խնդրի լուծումն այն է, որ գտվնի համապարփակ միջազգային այնպիսի որոշում, որը կընդունեին հակամարտութան երկու կողմերը, և այդ որոշումը կներառեր Երևանի, Բաքվի և Ստեփանակերտի համապարփակ համաձայնությունը: Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ առանց այդ լուծման, Լեռնային Ղարաբաղի տարածքը միշտ մնալու է խնդրահարույց, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակիչները խնդիրներ կունենան այլ երկրների պետական սահմանն անցնելու դեպքում, ինչպես նաև Ղարաբաղը խնդիրներ կունենա այլ երկրների հետ տնտեսական հարաբերությունների կարգավորման ժամանակ:

Թեև ուզում եմ հիշեցնել, որ Ղարաբաղի պարագայում վիճակն այնքան ցավոտ չէ, որքան Ղրիմի, Մերձդնեստրի կամ Աբխազիայի դեպքում, որովհետև Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչները, փաստորեն, ունեն հայկական անձնագրեր և այդ անձնագրերի նկատմամբ որևէ միջազգային պատժամիջոց սահմանված չէ: Դուք գիտեք, որ Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմի բնակիչներին չեն տրամադրում վիզաներ իրենց նոր անձնագրերով: Նրանք կարող են այլ պետություններ մուտքի արտոնագիր ստանալ միայն իրենց ուկրաինական անձնագրերով, իսկ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այդպիսի խնդիր չունեն»,- նշեց Վիտալի Պորտնիկովը:

Ռուս փորձագետներից մեկը հայտարարել էր, թե Ուկրաինայի նախագահն իր այդպիսի հայտարարություններով կոչ է անում Ադրբեջանին պատերազմի, մինչդեռ Ռուսաստանը խաղաղության կոչ է անում և անում է ամեն ինչ հակամարտության գոտում խաղաղություն հաստատելու համար:

Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ վերլուծաբան Վիտալի Պորտնիկովն ասաց, թե սա շատ տարօրինակ հայտարարություն է, որովհետև Ուկրաինայի նախագահը պատերազմի որևէ կոչ չի արել:

«Նախագահ Պետրո Պորոշենկոն կոչ չի անում Ադրբեջանին պատերազմել: Ուկրաինան միշտ էլ արտահայտվել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման օգտին: Դա կարելի է գտնել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության բազմաթիվ փաստաթղթերում և ուկրաինացի քաղաքական գործիչների հայտարարություններում: Ես կասեի, որ միակ երկիրը, որը կրքեր է բորբոքում Ղարաբաղի շուրջ, ոչ թե Ուկրաինան է, այլ հենց Ռուսաստանը: Իհարկե, ամենաօպտիմալ ձևը հակամարտության յուրաքանչյուր կողմի հետ բարեկամական հարաբերություններ պահպանելն է, բայց միայն այն դեպքում, եթե հակամարտության կողմերին կոչ են անում խաղաղության, ոչ թե նպաստում են պատերազմին: Դուք շատ լավ գիտեք, որ Ռուսաստանը մի կողմից ակտիվորեն զարգացնում է ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ, իսկ մյուս կողմից՝ ակտիվորեն զարգացնում է ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ այդպիսով ստեղծելով նախադրյալներ այս երկու երկրների ռազմական բախման համար: Ես միշտ ասել եմ, որ ղարաբաղյան կոնֆլիկտը թակարդ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար, որովհետև այն կախվածության մեջ է գցում այս երկրներին Մոսկվայից, թեկուզև այդ կախվածության աստիճանները տարբեր են: Պատրանք է այն, որ Ռուսաստանը ռազմական բախման դեպքում կպաշտպանի հակամարտության կողմերից մեկին: Ուզում եմ ընդգծել, որ տարածաշրջանում նորմալ իրավիճակի զարգացումը կախված է Լեռնային Ղարաբաղի հարցում համապարփակ և թափանցիկ համաձայնության հասնելուց, որը հաշվի կառներ ինչպես Հայաստանի, Ադրբեջանի, Ղարաբաղի հայերի, ինչպես նաև այն ադրբեջանցիների շահերը, որոնք ապրում էին այնտեղ նախքան զինված հակամարտության բռնկումը: Իմ տեսակետն այս հարցում որևէ կերպ չի տարբերվում պաշտոնական Կիևի տեսակետից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում