Monday, 13 05 2024
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները

Սերժ Սարգսյանի եվրոպական վախերը

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ այսօր Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում այդ երկրի դեսպանատուն, ինչպես նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

Նման ուղերձները, որքան էլ դրանք պաշտոնական և արարողակարգային լինեն, իրենց մեջ որոշակի քաղաքական մեսիջներ են պարունակում: Ստանդարտ այդ տեքստերի տողատակերում կարդացվում են այն հիմնական թեմաները, որոնք կամուրջ են երկրների հարաբերություններում, ու նաև ուրվագծվում են առաջնահերթությունները, որոնք օրակարգային են լինելու երկկողմ հարաբերություններում:

Հասկանալի է, որ Սարգսյանը արժևորում է Ֆրանսիայի առանցքային դերակատարությունը ԼՂ կարգավորման գործընթացում: Սակայն Հայաստանի նախագահի ուղերձն ավելի ընդհանուր ու մշուշոտ է դառնում, երբ Ֆրանսիան դիտարկվում է որպես կարևոր կամուրջ մեր երկրի եվրոպական ինտեգրման համատեքստում: «Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական ընտանիքին մերձեցմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում մեր երկրների միջև հաստատված սերտ համագործակցությունը»,- ասված է Սարգսյանի ուղերձում:

Գեղեցիկ ձևակերպումների և բառերի արանքում աչքի է զարնում կարևոր մի հանգամանք, որն անտեսվել է Սարգսյանի կողմից:

Ֆրանկոֆոնիան և դրա շրջանակներում հայ-ֆրանսիական համագործակցությունը միայն ողջունելի են, բայց կասկածից դուրս է, որ այս պահին մեր արտաքին քաղաքականության գերակայությունների շարքում պետք է լիներ ոչ թե այս կառույցը, այլ այն համաձայնագիրը, որը աշնանը Հայաստանը պատրաստվում է ստորագրել Եվրամիության հետ: Սակայն այս մասին Սերժ Սարգսյանն իր ուղերձում չի խոսում՝ չնայած բոլորին է հայտնի, որ Ֆրանսիան առանցքային դերակատարություն է ունեցել 2013-ից հետո Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների ռեստարտի, նոր համաձայնագրի նախապատրաստման գործընթացում:

Գաղտնիք չէ նաև, որ Մակրոնի արտաքին քաղաքականությունն ուղղված է Ֆրանսիայի դերի մեծացմանը համաշխարհային գործընթացում և հատկապես եվրոպական գործերում: Այս ամենի համատեքստում խիստ բնական և համարժեք կլիներ, որ Սերժ Սարգսյանը Մակրոնին հասցեագրված իր շնորհավորական ուղերձում պոզիտիվ հայացքով անդրադառնար ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրին՝ մանավանդ, որ Երևանի և Բրյուսելի հարաբերություններում ամենևին էլ հարթ շրջան չէ:

Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանի մոտ առաջացել են եվրոպական վախեր, որոնք, սակայն, ծնվել են ոչ թե Բրյուսելի քաղաքականության հետևանքով, այլ միանգամայն այլ հարաբերություններում: Շրջանակային համաձայնագրի շուրջ Երևանը Բրյուսելի կամ Փարիզի հետ այլևս քննարկելու, խոսելու թեմա չունի: Ամեն ինչ համաձայնեցված է, մնում է ստորագրությունը:

Հենց այստեղ էլ առաջանում են Սարգսյանի վախերը, որովհետև, ըստ ամենայնի, հյուսիսային կայսրությունից նրան հասկացրել են, որ նրա ստորագրությունը պետք է վավերացվի առաջին հերթին Մոսկվայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում