«Դուք ընդհանրապես վերլուծե՞լ եք Կենտրոնական բանկում, թե Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ի վերջո ինչպիսի ազդեցություններ է գործել մեր տնտեսության վրա»,- 2016թ. բյուջեի կատարողականի քննարկման շրջանակներում ԿԲ նախագահին իր հարցն ուղղեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորին նաև հետաքրքրում է, թե արդյոք ԿԲ-ն պոտենցիալ տեսնո՞ւմ է, որ ներդրվի ընդհանուր միասնական դրամային միավոր, և ստեղծվի ռուբլու գոտի, որին կանդամակցի ՀՀ-ն:
Ի պատասխան՝ ԿԲ նախագահը ասաց, որ մինչև 2025 թվականը դրա մասին չի էլ խոսվելու. «Մոտ ապագայում՝ 10, 15, 20 տարիների կտրվածքով դրա մասին խոսք լինել չի կարող: Մենք դրանից ահագին դասեր ենք քաղել»:
Մանրամասները՝ տեսանյութում: