Խաչատուր Գրիգորյանը, ով հանդիսանում է ուղևորափոխադրումների (ggTaxi) ոլորտում ծառայություններ մատուցող հայկական ընկերություններից մեկի ղեկավարը, հայտարարել է, որ շուտով ընկերությունը կարտադրի էլեկտրամեքենաներ։
«Այժմ ընթանում են բիզնես-պլանի կազմման աշխատանքներ։ Ծրագրվում է միջոցների հավաքում ֆինանսական հարթակներում և առաջին մեքենայի արտադրություն։ Դրանից հետո գումար կհավաքվի էլեկտրամեքենաների լայնածավալ արտադրության համար»,-ասել է Գրիգորյանը «Լրատվական ռադիոյի» հետ զրույցում։
Նրա խոսքով՝ էլեկտրամեքենաների հայկական բրենդը կդառնա առաջինը հետխորհրդային տարածքում։ ԱՊՀ-ում առաջին էլեկտրամոբիլի թողարկումը ծրագրվում է 2020 թվականին։