Friday, 26 04 2024
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է

Այցելեք Արցախ և կհամոզվեք՝ այնտեղ կառուցվում է ժողովրդավար պետություն. Շարմազանովը` Յան Բարտոշեկին

Հունիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, Պրահայում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու ուղղությամբ կատարած աշխատանքի, ինչպես նաեւ չեխ-հայկական միջխորհրդարանական կապերն ամրապնդելու համար Յան Բարտոշեկին հանձնել է ՀՀ ԱԺ պատվո մեդալ:

Հանձնելով պարգեւը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Տարիներ շարունակ Դուք պայքարել եւ պայքարում եք ահաբեկչությունների, ցեղասպանությունների ժխտման դեմ ու հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Այսօր էլ մեր եղբայրներն Արցախում պայքարում են իրենց անկախ եւ ազատ ապրելու իրավունքի համար՝ կառուցելով ազատ Արցախ: Այցելեք Արցախ եւ կհամոզվեք, որ Արցախի քաղաքացիները կառուցում են ժողովրդավարական պետություն»:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը: Արժեւորելով Չեխիայի հետ բարեկամական կապերի կայուն զարգացումը` նա ընդգծել է, որ վերջին տարիներին դրական շարժ է նկատվում երկկողմ հարաբերություններում:

Պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումների եւ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու գործընթացը, կատարված բարեփոխումները տարբեր ոլորտներում:

Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում