Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Մեր ռազմական հզորության միֆը

Global Firepower միջազգային վերլուծական կենտրոնը հրապարակել է «Աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշ-2017»-ը, որը կազմվել է ավելի քան 50 ցուցանիշի վերլուծության հիման վրա: Աշխարհի 131 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 95-րդ տեղը, Վրաստանը՝ 80-րդ, Ադրբեջանը՝ 59-րդ:

Հասկանում ենք, որ մեր հայրենակիցներից շատերը սովոր չեն սթափ աչքերով նայել իրականությանը և այս թվերի ու հատկապես Ադրբեջանի ու Վրաստանի հետ արված համեմատականների մեջ դավադրություն են փնտրելու: Սակայն ժամանակն է հասկանալու, որ ռազմական հզորությունը զուտ ռազմական ցուցանիշ չէ և հարակից բազմաթիվ գործոնների հանրագումարում ստացվող կատեգորիա է, որն, ըստ էության, բացահայտում է երկրի քաղաքական, տնտեսական պոտենցիալը: Չի կարող երկիրը չունենալ ինքնաբավ արտաքին քաղաքականություն, ըստ էության` ինքնիշխանություն, բայց օժտված լինել ռազմական մեծ հզորությամբ: Եթե անգամ նման անհամաչափություն հնարավոր է, ապա` շատ կարճ ժամանակի համար, որովհետև ոչ պետական վիճակը մսխելու է զինուժի հզորությունը:

Ռազմական հզորության գլոբալ ինդեքսը (Global Firepower Index) կազմելիս հաշվի են առնվում այդ թվում՝ զինվորական ծառայության պիտանի անձանց թիվը, պետական ծախսերը բանակի վրա, օդատիեզերական, ծովային ուժերի հզորությունը:

Ակնհայտ է, որ զանգվածային արտագաղթն, օրինակ, միֆ է դարձնում մեր ռազմական հզորության թեզը, որովհետև բանակի համալրումը դառնում է լրջագույն խնդիր: Իհարկե, այս թեման Հայաստանում ընդունված չէ քննարկել՝ թշնամուն չուրախացնելու կեղծ մտահոգությամբ. Իրականում՝ այսօրվա կոմունիկացիոն աշխարհում դժվար չէ Բաքվում նստած տեղեկացվել դեմոգրաֆիկ այն աղետալի վիճակի մասին, որ առկա է Հայաստանում:

Նույնը վերաբերում է տնտեսության անմխիթար վիճակին: Հայաստանի տնտեսական այսօրվա պոտենցիալն ուղղակի չի ձգում ռազմական հզորության մեր պատկերացումներին: Խոսքը` թե օբյեկտիվորեն փոքր տնտեսության մասին է և թե այն թալանի, որին ենթարկվում են հանրային միջոցները` դառնալով քրեաօլիգարխիայի եկամտաբեր բիզնեսներ, անառիկ ամրոցներ, շքեղ ավտոմեքենաներ:

Իրավիճակը կարող է փոխվել միայն ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով: «Ազգ-բանակ», մյուս պաթոսիկ ծրագրերը միայն կոնսերվացնում են տխուր իրականությունը, սակայն իրական դեղատոմս չեն, որովհետև, առաջին հերթին, պրոպագանդիստական, PR նշանակություն ունեն, քան ուղղված են պետության ռեսուրսների սթափ գնահատմանն ու դրանց օպտիմալ օգտագործմանը:

Ռազմական հզորության իրական պատկերն անհրաժեշտություն է նաև ԼՂ խնդրում համարժեք վարքագիծ դրսևորելու համար: Պարտվողականությունն ու միակողմանի զիջումներն ընդունելի չեն, մյուս կողմից` արկածախնդրություն են Բաքուն գրավելու կոչերը, որովհետև Հայաստանի համար դժվար է անգամ այսօրվա ստատուս-քվոն պահելը:

Ադրբեջանի հետ երկարատև դիմակայության տրամաբանությունը ենթադրում է, առաջին հերթին, այսօրվա ստատուս-քվոյի պահպանում, բայց ստատուս-քվոն հենվում է ոչ միայն այսօրվա սահմանների փաստացի անխախտելիության, այլ նաև երկրի համաչափ զարգացման ցուցանիշների վրա:

Այս հարցում Հայաստանը լրջագույն խնդիրներ ունի, որը թույլ է տալիս պնդել, որ բանակի թիկունքն ապահով չէ: Այլ խոսքով` մեր քաղաքական և տնտեսական համակարգերը չեն կարողանում ապահովել ռազմական անհրաժեշտ հզորություն` ոչ միայն հակառակորդի նկատմամբ վերջնական հաղթանակ ձևակերպելու, այլ անգամ` նպաստավոր ստատուս-քվոն պահպանելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում