Այսօր՝ հունիսի 27-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:30-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք պատուհանը բացելու միջոցով մտել են Շամիրամ գյուղի 3-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 6-րդ տուն և բռնություն կիրառել այնտեղ գտնվող 32-ամյա Պրիսկ Հասանյանի, 64-ամյա Շիրին Քալոյանի, 47-ամյա Խարիֆ Օզմանյանի նկատմամբ:
Դիմակավորված ճիվաղները նրանցից պահանջել են գումար, ոսկյա և արծաթյա զարդեր, սակայն ստահակները դիմադրության են արժանացել և աղմուկի վրա դիմել փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դիմակավորված ճիվաղները եղել են դանակներով և կպչուն ժապավեններով տուժածներին կապել են: