Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ագրամունտին պատժում են ոչ թե Ադրբեջանի, այլ «իզգոյ» Ռուսաստանի հետ կապերի համար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) տխրահռչակ նախագահ Պեդրո Ագրամունտի պատճառով առաջացած աննախադեպ ճգնաժամը, կարծես թե, մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Համենայնդեպս, ամառային նստաշրջանի երկրորդ օրը՝ հունիսի 27-ին, ԵԽԽՎ պատգամավորներն ընդունել են բանաձև Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների պատասխանատվության սկզբունքի մասին, որը ճանապարհ է բացում Պեդրո Ագրամունտի պաշտոնազրկման համար: Բանաձևն ընդունվել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Լիլիան Մորի Պասկիեի զեկույցի հիման վրա:

Խավիարասեր դոն Պեդրոն

Հայաստանի ներկայացուցիչները վաղուց էին բարձրաձայնում Ագրամունտի՝ Ադրբեջանի կողմից կաշառված լինելու և Բաքվի քաղաքական շահերը սպասարկելու մասին, բայց սկանդալը սույն գործչի շուրջ առաջացավ ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի հետ կասկածելի կապերի պատճառով: Ապրիլին կայացած գարանային նստաշրջանի ընթացքում եվրոպացի պատվիրակները բարձրացրեցին Ագրամունտի հրաժարականի պահանջ: Նրանց զայրույթի պատճառն այն էր, որ Ագրամունտը, որպես ԵԽԽՎ նախագահ, մարտ ամսին ռուս պատգամավորների հետ մեկնել էր Սիրիա և հանդիպել նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Հարցը մասնավորապես բարձրաձայնել էր ուկրաինացի պատգամավոր Բորիսլավ Բերեզան: Այն ժամանակ ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց նախագահ Ագրամունտին՝ զրկելով նրան ԵԽԽՎ անունից բանակցություններ վարելու, պաշտոնական այցելություններ կատարելու կամ հայտարարություններ անելու իրավունքից: Այնուամենայնիվ, պատգամավորները չկարողացան հասնել նրա հրաժարականին: Դոն Պեդրոյի հրաժարականը սպասվում էր նոր՝ ամառային նստաշրջանի ընթացքում: Պարկեշտության բոլոր սահմաններն անցած գործիչը, սակայն, շարունակում է համառել: Նա հայտարարել է, թե չի վարի նիստը և կբացակայի այս նստաշրջանից:

Ամբողջ խնդիրն այն է, որ մինչ օրս գոյություն չի ունեցել իրավական ընթացակարգ՝ ԵԽԽՎ նախագահին պաշտոնազրկելու համար, քանի որ չի եղել նման նախադեպ: Սա փաստել է նաև հայկական պատվիրակության անդամ, ԵԽԽՎ փոխնախագահ ընտրված Արփինե Հովհաննիսյանը՝ ասելով, որ սա աննախադեպ իրավիճակ է, և որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ ամբողջ Վեհաժողովը անվստահություն կհայտնի նախագահին, բայց վերջինս կշարունակի կառչել իր պաշտոնից: Հենց սա է պատճառը, որ ԵԽԽՎ պատգամավորները ստիպված էին փոփոխություն կատարել ԵԽԽՎ կանոնակարգում, որպեսզի Վեհաժողովը նման իրավիճակներում հնարավորություն ունենա պաշտոնից հեռացնել նախագահին:

Սարսանգի ջրամբարի պատմությունը

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը հիշեցրեց՝ Ագրամունտը նախորդ նստաշրջանի ընթացքում խոստացել էր, որ հրաժարական կտա, բայց վերջին պահին հրաժարվել է իր խոստումից, թեև ԵԽԽՎ բյուրոն վերահաստատել է իր անվստահությունը նախագահին: Փորձագետը նկատեց հետաքրքիր հանգամանք, որ Ագրամունտի հրաժարականի խնդիրը փաստորեն միավորել է շատ հարցերում տարբեր կերպ քվեարկող հայկական և ուկրաինական պատվիրակությունների շահերը, որոնք փորձում են հասնել ԵԽԽՎ նախագահի հեռացմանը տարբեր պատճառներով: Ուկրաինացիների համար սկզբունքային հարցը կաշառակեր գործչի ռուսամետությունն է, Հայաստանի համար՝ Ագրամունտի կապերը Ադրբեջանի հետ: Ամեն դեպքում, ոչ միայն հայերի կամ ուկրաինացիների, այլև գրեթե բոլոր պատվիրակների համար անընդունելի է նման գործչի պաշտոնավարումը Վեհաժողովում:

«2016 թ. սկզբին ԵԽԽՎ-ն ընդունեց հայտնի բանաձևը Սարսանգի ջրամբարի մասին: Հետագայում հայտնի դարձավ, որ Ադրբեջանը, Ապրիլյան պատերազմի ժամանակ փորձելով տարածքներ նվաճել, նաև պետք է հղում կատարեր Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևին: Ուստի իզուր չէ, որ ադրբեջանցիները մեծ գումարներ էին ծախսել, որպեսզի Ագրամունտը զբաղվի Ադրբեջանի լոբբինգով: Այս առումով սա շատ կարևոր հարց է, որովհետև Ագրամունտը բացահայտորեն պաշտպանում է Ադրբեջանի շահերը: Ուստի այո, պետք է ամեն կերպ հասնել նրա հրաժարականին կամ պաշտոնազրկմանը»,- մեկնաբանեց քաղաքագետը:

«Քաղաքական սուիցիդ»՝ հանուն Ռուսաստանի

Հաշվի առնելով Ագրամունտի բարոյական նկարագիրը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը զարմանալի չի համարում նրա պահվածքը, որ «երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած»՝ համառորեն կառչել է իր պաշտոնից:

Փորձագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հարցը սկզբունքային է ոչ միայն հայկական պատվիրակության, այլև ընդհանրապես Եվրախորհրդի համար, որ կոռուպցիայի մեջ թաթախված պաշտոնյան պիտի հեռացվի, եթե հրաժարական չի տալիս: Իսկ դա հնարավորություն կտա հետագայում այդ մեխանիզմը կիրառել ոչ միայն նախագահի, հանձնաժողովների նախագահների, այլև զեկուցողների նկատմամբ:

Այնուամենայնիվ, Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը շատ փոքր հարց է, որպեսզի դրա պատճառով ԵԽԽՎ նախագահին հեռացնեին իր պաշտոնից:

«Այնտեղ ավելի խոշոր շահեր կան և հիմնական շահերը առնչվում են Ռուսաստանի հետ: Փաստորեն հարցը միայն Ագրամունտի՝ Սիրիա գնալը չէր, այլ Սիրիա մեկնելը, ըստ էության, Ռուսաստանի սենատի պաշտոնական պատվիրակության կազմում, իրենց ինքնաթիռով: Սա էր հիմնական խնդիրը: Առիթ ունեցել եմ ասելու, բայց նորից կկրկնեմ, որ Հայաստանի կողմից ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլև միջազգային այլ ատյաններում անընդհատ և բոլոր քննարկումների ժամանակ Ռուսաստանի կողքին կանգնելը շատ վտանգավոր կարող է լինել մեզ համար: ԵԽԽՎ-ից տեսնում ենք՝ ինչպես են պատժվում եվրոպացի պաշտոնյաները Ռուսաստանի հետ չափից ավելի մտերիմ, բարեկամական կապերի համար: Հայաստանը չպետք է պատեհ-անպատեհ քվեարկի Ռուսաստանի օգտին: Պետք է նայել նաև մեր շահերին: Փաստորեն, մենք ընկել ենք խորտակման գնացող «իզգոյ» Ռուսաստանի հետևից և քաղաքական ու միջազգային սուիցիդ ենք անում՝ վնասելով մեր շահերը»,- նշեց Հովհաննես Իգիթյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում