Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

2016թ. ԵՏՄ-ից շուրջ 3 միլիարդ դրամ պակաս մաքսատուրք է փոխանցվել ՀՀ բյուջե. Վարդան Հարությունյան

2016-ին մակրոտնտեսական միջավայրը և հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունը հարկային եկամուտների ծրագրավորման աճի առումով բարենպաստ չի եղել, խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

«Այնուամենայնիվ, վարչարարական ջանքերի արդյունքում մեզ հաջողվել է, նախորդ տարվա համեմատ, 1.1 տոկոս հարկային եկամուտների աճ գրանցել, որը կազմել է 11.8 մլրդ դրամ», – ասաց Վ. Հարությունյանը:

Նրա խոսքով` 2016 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների ցուցանիշը կազմել է 1.3 տոկոս, որը 0.1 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները:

«2016-ին պետբյուջեի հարկային եկամուտների սահմանման նպատակով անվանական ՀՆԱ-ն կանխատեսվել է 5 տրիլիոն 472.8 մլրդ դրամ, մինչդեռ փաստացի արձանագրվել է ՀՆԱ-ի 5 տրիլիոն 67.9 մլդ դրամ մակարդակ, ՀՆԱ-ի կանխատեսված և փաստացի ցուցանիշները կազմել են 374.9 մլրդ դրամ», – նշեց ՊԵԿ նախագահը:

Նա հավելեց, որ 2016 թվականին 2015-ի համեմատ տեղի է ունեցել երրորդ երկրներից ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալի շուրջ 1.2 տոկոսի աճ, միևնույն ժամանակ արձանագրվել է 3-րդ երկրներից հարկով ներմուծման անկում` 6.8 տոկոսով կամ 64.3 մլրդ դրամ մաքսային արժեքով:

«Ներմուծման կրճատումը 3-րդ երկրներից փոխարինվել է ԵՏՄ-ից ներմուծման աճով, բայց տարեկան կտրվածքով հարկային բազաների տարբերությամբ՝ պայմանավորված պետական բյուջեն պակաս է ստացել շուրջ 4.2 մլրդ դրամ եկամուտ», – ասաց նա և հավելեց, որ 2016  թվականին 2015-ի համեմատ ԵՏՄ-ից շուրջ 3 մլրդ դրամ պակաս մաքսատուրք է փոխանցվել ՀՀ բյուջե:

Նրա խոսքով` ԵՏՄ-ից ավտոմեքենաների ներմուծումն ազատվել է ԱԱՀ-ից, բայց այդ փոփոխությունները պետբյուջետային եկամուտների վրա նվազող ազդեցություն են ունեցել:

ՊԵԿ նախագահը ընդգծեց, որ ընդհանուր առմամբ օրենսդրական փոփոխությունների եկամտային բացասական ազդեցությունը 22.5 մլրդ դրամ է գնահատվել, դրականը` 10.7 մլրդ դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում