Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Հեի վարչակազմը ծրագրել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի սպանությունը։ Այս մասին գրում է ճապոնական Asahi թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ինչպես նշվում է՝ 2015 թվականի վերջին Պակ Կին Հեն ստորագրել էր փաստաթուղթ, որում հիշատակվել է Հյուսիսային Կորեայի ղեկավարության փոփոխման մասին։ Ընդունված պլանի վրա աշխատանքը հանձնարարվել էր հարավկորեական հետախուզությանը։
Նախատեսվում էր, որ Կիմ Չեն Ինի մահը պետք է ունենար դժբախտ պատահարի տեսք։ Տարբերակների թվում դիտարկվել է ՃՏՊ-ն, երկաթուղային վթարը կամ պատահարը ջրում։ Այդուհանդերձ, պլանն իրագործել չի հաջողվել։
Թերթի տեղեկություններով՝ Հարավային Կորեայի ներկայիս վարչակազմը հյուսիսկորեացի առաջնորդի ոչնչացման մտադրություններից հրաժարվել է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Կիմ Չեն Ինին անվանել է «շատ վտանգավոր մարդ»։