ԵՄ անդամ-երկրների առաջնորդները որոշում են ընդունել երկարացնելու Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
«Համաձայնեցված է։ ԵՄ-ն կերկարացնի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներն այն բանի համար, որ նա անբավարար մակարդակով է իրագործել Մինսկի համաձայնագիրը»,-գրել է Տուսկն իր թվիթերյան էջում։