Հունիսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Renault մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում «Ծաղկունք» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վիրավոր վարորդի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը Վրաստանի Հանրապետության քաղաքացի է, և մեքենան բարձված է ծխախոտով, որը տեղափոխվում էր «Մասիս Տոբակո« ընկերություն: