Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ դեռևս չմեկնարկած մեկ ժամով հետաձգվեց ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների երկրորդ դատական նիստը:
Պաշտպանների մի մասը դատարանի շենքի մուտքի մոտ հրաժարվեցին կարգադրիչների կողմից զննության ենթարկվել, ուստի կարգադրիչները նրանց արգելեցին մուտք գործել դատարան: Դատավորը կարգադրիչների արձանագրության հիման վրա մեկ ժամ ընդմիջում հայտարարեց:
Լուսանկարը՝ Photolure-ի