«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն տարածքային կառույցների ղեկավարներին փոխում է պաշտոնանկություններին զուգահեռ: Անցյալում Էրեբունու ՀՀԿ կառույցի ղեկավարը Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան էր՝ նախկին թաղապետ Արմեն Հարությունյանը: Թոխմախի Մհերի՝ ՀՀԿ-ից նեղանալ հեռանալու ֆոնին Հարությունյանին ազատեցին ոչ միայն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից՝ նշանակելով Դավիթ Գրիգորյանին, այլև ՀՀԿ Էրեբունու կառույցի ղեկավարի պաշտոնից:
Այժմ նորանշանակ թաղապետն է ՀՀԿ ղեկավարը: ՀՀԿ այլ կառույցների ղեկավարներ չեն փոխվել, որովհետև պաշտոնանկություններ չեն եղել: Միայն Գեղարքունիքի մարզպետն է նոր նշանակվել, սակայն այդ մարզում կառույցի ղեկավարը շարունակում է մնալ նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, որն այժմ պատգամավոր է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: