Tuesday, 14 05 2024
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան

Ավագ դպրոցներն իրենց գործառույթը չեն կատարում. «Փաստ».

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր ավագ դպրոցում սովորող վճարովի պարապմունքներից օգտվող աշակերտների թիվը բավական բարձր է: Կարելի է ասել, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ աշակերտը վճարովի պարապմունքների է մասնակցում: Մասնավորապես` հանրապետության 12-րդ դասարանցիների ավելի քան 60%-ը պարապում է կրկնուսույցների մոտ։

…2016թ. իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքում կրկնուսույցների մոտ պարապող ավագ դպրոցի աշակերտների թիվն ավելի շատ է, քան թե մարզերում: Երևանում այն կազմում է 56,2%, իսկ մարզերում` 38,3%։

Ըստ հետազոտության` 11-րդ դասարանի 31 աշակերտներից 15-ը և 12-րդ դասարանի 27 աշակերտներից 14-ը մասնակցում են վճարովի պարապմունքների: Միջինում պարապմունքները լինում են շաբաթական 3 անգամ և աշակերտները վճարովի պարապմունքների են հաճախում մոտ 11 ամիս, ավելի ստույգ` 10,8 ամիս:

Յուրաքանչյուր առարկայի համար ամսական միջինում վճարվում է 12 հազար 200 դրամ: Ավագ դպրոցի աշակերտների առարկաների ամսական վարձավճարների միջին չափը ավելի մեծ թիվ է կազմում` մոտ 16 հազար 600 դրամ: Առաջինից–չորրորդ դասարանների աշակերտների ծնողները իրենց երեխաների ուսման համար լրացուցիչ վճարում են մոտ 9000 դրամ:

Ըստ հետազոտության հեղինակների՝ աշակերտներին առաջարկվող վճարովի պարապմունքներն ինքնին բացասական կամ դատապարտելի երևույթ կամ անբարեխիղճ վարքագիծ չեն կարող համարվել, քանի որ այս պրակտիկան առկա է աշխարհի բազմաթիվ երկրներում և օրինաչափ է համարվում: Սակայն վճարովի պարապմունքները կարող են առավել խնդրահարույց լինել շահերի բախման և կոռուպցիոն այլ ռիսկերի տեսանկյունից:

Նախևառաջ վճարովի պարապմունքների բացասական հետևանքներից մեկն այն է, որ աշակերտների նկատմամբ ուսուցչի կողմից տարբերակված մոտեցում է ցուցաբերվում, քանի որ ուսուցիչը հակված է նախապատվություն տալ այն աշակերտներին, ում հետ արտադասարանային պարապմունքներ է անցկացնում: Շատ դեպքերում վճարովի պարապմունքի հաճախելու մոտիվացիան ոչ թե գիտելիքի աճն է, այլ թվանշանի մեխանիկական բարձրացումը և «առաջադիմություն» ցույց տալը: Եթե լրացուցիչ պարապմունք իրականացնող անձը տվյալ առարկան դասավանդող ուսուցիչն է, ապա հաճախ աշակերտի թվանշանը բարձրացվում է գիտելիքների մակարդակին ոչ համարժեք:

 

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում