Թուրքիայում շարունակվում են սննդային թունավորումների շարքը։ Այս անգամ Այդըն նահանգի Քուշադասըի մանկապարտեզի սաներն են սննդային թունավորումով տեղափոխվել հիվանդանոց։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Այդընի Քուշադասըի մանկապարտեզներից մեկում կեսօրի ճաշից հետո երեխաները սկսել են վատ զգալ։ Սսնդային թունավորման նախանշաններով 56 երեխա է տեղափոխվել հիվանդանոց։
Անմիջապես ոստիկանություն է կանչվել մանկապարտեզի խոհարարը, ով պնդել է, որ ճաշին երեխաներին տվել է միայն հավով փլավ և թան։
Նշենք, որ օրեր առաջ էլ Թուրքիայի Մանիսա նահանգի զորամասերից մեկում մոտ 800 զինվոր էր սննդային թունավորումով տեղափոխվել հիվանդանոց։