Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Պարապների ակումբ չեն, փանջունիզմով էլ չեն տառապում. Ինչո՞ւ միացան ՍԴՀԿ-ն և «Հայազնը»

«Հայազն» կուսակցությունն իր արտահերթ 4-րդ համագումարի ժամանակ ինքնալուծարվելու որոշում է ընդունել և առաջիկա մեկ ամսվա ընթացքում կընդգրկվի Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շարքերը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը ասաց, որ առաջարկը «Հայազնին» եղել է ՍԴՀԿ-ի կողմից:

Իսկ թե ինչն է միավորում երկուսին, Նարեկ Գալստյանը նշեց. «Հայազնի» մեր ընկերներին ճանաչում ենք բավական երկար և գաղափարական առումով շատ մոտ գաղափարախոսություններ կրող քաղաքական կուսակցություններ ենք՝ ազգային, սոցիալական և հիմնական հարցերում: Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման տեսակետից բավական դրական գործընթաց է, որովհետև առաջին անգամ նմանատիպ գործընթաց տեղի է ունենում ոչ թե ընտրություններից առաջ, ոչ թե կարճաժամկետ հարցեր լուծելու համար, այլ «Հայազնը» դառնում է Հնչակյան մեծ ընտանիքի անդամ»:

Հարցին՝ արդյոք տարբեր չե՞ն մոտեցումները Հայաստանում փոփոխությունների հասնելու առումով. օրինակ՝ «Հայազնը» նախորդ տարի աջակցում էր «Սասնա ծռերին», իսկ ՍԴՀԿ-ն՝ դատապարտում, Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ ՍԴՀԿ-ն այս հարցում միշտ ունեցել է իր հստակ դիրքորոշումը, և Հայաստանում նմանատիպ ցանկացած գործընթաց վտանգավոր է, սխալ է և ուղղված է ոչ միայն իշխանությունների, այլ ՀՀ-ի դեմ:

«Սա շատ հստակ է: Բացի այդ, մեկ տարի առաջ «Հայազնի» տղաների գործողությունները ես չեմ կարծում, որ ուղղված էին ի պաշտպանություն և հաջակցություն այդ գործողությունների, այլ ավելի շատ ուղղված էին այդտեղ գտնվող ժողովրդի անվտանգությունը պաշտպանելուն, բախումներից խուսափելուն: Որքան էլ դու սիրես կամ չսիրես իշխանություններին, զենք գործադրելու իրավունք չունես, և նմանատիպ բաները միայն ու միայն ենթակա են դատապարտման: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Արդոք իշխանափոխության պահանջ դրվելո՞ւ է՝ հարցին էլ արձագանքեց. «Մայիսի մեկին, երբ այս գործընթացների մեկնարկը տվեցինք, մենք ասացինք, որ գնում ենք չարքաշ և սևագործ աշխատանքի՝ ՀՀ քաղաքացիներին մեր ծրագրերը բացատրելու ճանապարհով, մենք գնում ենք քաղաքական հայտ ներկայացնելու ճանապարհով, մենք պետք է աշխատենք, գնդակը մեր դաշտում է, մեր ժողովրդին պետք է բացատրենք այն նպատակները, որոնք ունենք, մնացած բոլոր հարցադրումները ածանցյալ են և կապված են օրվա քաղաքական իրավիճակի հետ: Մենք փանջունիզմով չենք տառապում և չենք պատրաստվում փանջունիզմով առաջնորդվել: Մենք հասկանում ենք այն խնդիրները, որոնց լուծումն իրատեսական է, և հասկանում ենք այն խնդիրները, որոնք իրատեսական չեն այս պահին լուծելու: Այս տարիներին տարբեր քաղաքական կազմակերպություններ իշխանություններից շատ ավելի բեթար զբաղվել են պոպուլիզմով. արդյունքը 2017-ն է»:

«Հայազն» կուսակցության վարչության արդեն նախկին անդամ Արմեն Մկրտչյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թե՛ «Հայազնը», թե՛ ՍԴՀԿ-ն ունեն մեկ կարևոր ընդհանրություն՝ գաղափարական միասնական տեսլական: Նրա խոսքով՝ տակտիկական առումով ամեն ինչ մշակվելու է, և ապագայում կունենան միասնական կոնսենսուսային ծրագիր, որով կշարժվեն առաջիկա տարիներին:

«Ամենակարևորն այն է, որ խնդիրները հստակ ենք պատկերացնում, լուծումները՝ ևս: Մենք գիտակցում ենք, որ մեզ չարքաշ աշխատանք է սպասվում, սակայն վերջին ընտրությունները ևս փաստեցին, որ գաղափարական այլընտրանքի բացակայությունը բերում է իշխանության վերարտադրման»,- հավելեց Արմեն Մկրտչյանը:

Հիշեցրինք, որ մեկ տարի առաջ Խորենացի փողոցում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում էր, որ որևէ մեկը բարոյական իրավունք չունի «Սասնա ծռերի» տղաներին ահաբեկիչներ անվանելու կամ քննադատելու: Հիմա, երբ ՍԴՀԿ-ն առաջին իսկ օրվանից քննադատել է, դատապարտել, չե՞ն լինի պայքարի մեթոդների առումով հակասություններ: Արմեն Մկրտչյանը նշեց, որ կան հարցեր, որոնք քննարկման ու շտկման տեղ ունեն:

«Օրինակ՝ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ևս ՍԴՀԿ-ն և մենք տարբեր ճամբարներում ենք եղել, բայց այդ հարցը ևս քննարկել ենք, իրենք հիմնավորել են իրենց կողմ լինելը խորհրդարանական հանրապետության կարգերին: Ուզում եմ ասել, որ այս պրոցեսը ամիսների աշխատանքային քննարկումներով է անցել, և անգամ ամենափոքր հարցը քննարկվել է: Մենք պարապների ակումբ չենք, որ երկրում խնդիր չլինի, ու հաճույքի համար հավաքվենք, քաղաքական դաշտի ձևափոխումների մասին մտածենք և այլն: Մենք մեր պայքարով ապացուցել ենք մեր սկզբունքայնությունրը, ՍԴՀԿ-ն դա արել է իր պատմական հերոսական անցյալով»,- ասաց նա:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում