Մալայզիայի Թագավորական օդուժի օդանավն անհետացել է ռադարների էկրաններից: Որոնողական աշխատանքներ են ձեռնարկվել: Այս մասին հաղորդում է Channel News Asia հեռուստաալիքը:
Օդանավը Կուանտան քաղաքի ավիաբազայից հեռացել է 11:00-ին, կես ժամ անց Փահանգ և Տերենգանու նահանգների սահմանային շրջանում անձնակազմի հետ կապը կտրվել է:
Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: