Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը բացասական է: Դա պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ բազմաթիվ կանխավճարներ են իրականացվել ներդրումային ծրագրերի շրջանակներում, որպեսզի հիմնական միջոցներ գան ՀՀ, և դա երևում է որպես բացասական, իսկ ուղղակի ներդրումների ներհոսքը դրական է. 2017-ի առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումները կազմել են 19, 7 մլրդ դրամ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Սուրեն Կարայանը նշեց՝ այն ծրագերի մասին, որոնք հայտարարել են, բնականոն հունով գնում են առաջ. «Իսկ զուտ ներհոսքի բացասական լինելը չի կարելի համարել որպես կապիտալի արտահոսք Հայաստանից, որովհետև դրա մեջ է մտած այն գումարները, որոնք Հայաստանի կազմակերպությունների կողմից՝ որպես կանխավճար կամ որպես վճար, փոխանցվել են օտարերկրյան արտադրողներին՝ հիմնականում միջոցներ ձեռք բերելու համար»,:
Մանրամասները՝ տեսանյութում: