Կոտ դ՛Իվուարում ոստիկանությունը ավազակախմբին հետապնդելիս սխալմամբ գնդակոծել է դիակառքը, որի հետևանքով զոհվել է թաղման բյուրոյի հինգ աշխատակից, հայտնում է France Presse-ը:
Հաղորդվում է, որ ժանդարմների ջոկատը փորձել է թարմ հետքով գտնել առևտրականի հարստությունը գողացած չարագործներին:
«Դա անհավանական ցնցում է: Թաղման բյուրոյի աշխատակիցները թաղումից հետո վերադառնում էին Աբիջան, երբ նրանց դիակառքը ընկել է ժանդարմների գնդակոծության տակ»,- հայտնել է գործակալությանը տեղի բնակիչը:
Գնդակոծման հետևանքով զոհվել է նաև պատահական անցորդ:
Զինվորական դատախազ Անժ Քեսին նշել է, որ իշխանությունները հետաքննություն են անցկացնում միջադեպի կապակցությամբ: