Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 28-ին վարույթ է ընդունել ՊՊԾ գնդի գրավման օրերին Խորենացի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեղադրյալ «Միայնակ գայլ»-ի եղբոր Արարատ Խանդոյանի պաշտպանի գանգատը:
Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը` հավելելով, որ ՄԻԵԴ էր դիմել ` բողոքելով Խանդոյանի առաջին կալանավորման որոշումը, որն ըստ նրա` անօրինական է: Նա ՄԻԵԴ-ի գրությունը ստացել է այսօր:
Պաշտպանի խոսքով` ՄԻԵԴ-ն իր գրության մեջ նշել է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում քննության կառնի բողոքը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում