Չինացի գիտնականներն անցկացրել են մի շարք հետազոտություններ, որոնց ընթացքում նրանց հաջողվել է աճեցնել լուսարձակող բույսեր։ Դրանք ապագայում պետք է փոխարինեն փողոցային լապտերները։ Դա կօգնի կրճատել էներգիայի սպառնումը մի քանի անգամ։ Այս մասին հայտնում է newsyou.info-ն։
Մասնագետները դիմել են գեների հետ կապված փորձարկումների, որոնք վերցվել էին լուսարձակող հատկություն ունեցող ծովային բույսերից։
Ապագայում հետազոտողները մտադիր են ստեղծել բույսեր, որոնք կլուսարձակեն ոչ թե մեկ, այլ մի քանի գույներով։