Նախագահ Սերժ Սարգսյանը նախարարներ է նշանակել: Իրենց պաշտոններում վերանշանակվել են՝ Վաչե Գաբրիելյանը՝ իջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, Իգնատի Առաքելյանը՝ Գյուղատնտեսության նախարար, Սուրեն Կարայանը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Հրանուշ Հակոբյանը՝ Սփյուռքի նախարար, Վարդան Արամյանը՝ ֆինանսների նախարար, Վահան Մարտիրոսյանը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Աշոտ Մանուկյանը՝ Էներգետիկայի և բնական պաշարների, Վիգեն Սարգսյանը՝ Պաշտպանության նախարար, Էդվարդ Նալբանդյանը՝ ԱԳ նախարար:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանը: