Համաշխարհային անվտանգություն և կայունություն չի հաջողվի ապահովել, քանի դեռ Արևելք-Արևմուտք հարաբերություննեում գործընկերության մթնոլորտ չի ստեղծվել: Այս մասին TASS գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
«Անվիճելի է այն, որ ժամանակակից պայմաններում գոյություն ունեն ընդհանուր մարտահրավերներ և անվտանգության սպառնալիքներ, որոնց հաղթահարման հարցում միջազգային իրավունքի բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ պրոֆիլային միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ կառուցողական փոխգործակցությունը գոյություն ունեցող աշխարհի կարգը կդարձներ առավել անվտանգ և կայուն: ՀԱՊԿ-ը ձգտում է նման փոխգործակցության հաստատման»,-ասել է Յուրի Խաչատուրովը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում ՀԱՊԿ-ի հայեցակարգն էվոլյուցիա է ապրել՝ գլոբալ առաջնորդության, ռեսուրսների համար պայքարի, զինված հակամարտությունների էսկալացիայի, միջազգային ահաբեկչության սպառնլիքի պատճառով: