Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ինչ ձգտումով է Կարապետյանը մեկնում Ռուսաստան

Կարեն Կարապետյանը այսօր կմեկնի Ռուսաստան, որտեղ Կազանում կմասնակցի ԵՏՄ վարչապետների հավաքին: ԵՏՄ վարչապետների հավաքները սովորաբար ոչնչով աչքի չընկնող և ըստ ամենայնի ոչինչ էլ չորոշող միջոցառում են, քանի որ ակնհայտ է, որ ԵՏՄ-ն այսպես ասած բացառապես նախագահական կամ Առաջին դեմքերի ակումբ է, և այստեղ եթե էական բան որոշվում է, ապա գերազանցապես նախագահների մակարդակում: Կարեն Կարապետյանի՝ Ռուսաստան այցի առումով առավել հետաքրքրականն այն է, թե ինչ կարող է տեղի ունենալ կուլիսներում, արդեն Հայաստանի ներքաղաքական կամ ներիշխանական կյանքին առնչվող: Իսկ ավելի կոնկրետ՝ արդյո՞ք Կարեն Կարապետյանը կփորձի ռուսաստանյան այցի ընթացքում ճշգրտել իր այսպես ասած հեռանկարներն ու հնարավորությունները Հայաստանի ներիշխանական դիմակայությունում, 2018-ին ընդառաջ նոր ստատուս-քվոյի համար պայքարում: Առնվազն այնքանով, որքանով այդ հարցում իհարկե կարևոր նշանակություն ունի Ռուսաստանը:

Իհարկե այս առումով կասկածից վեր է, որ Կարապետյանի ռուսաստանյան այցը մեղմ ասած չի հավակնելու որևէ վերջնական պատասխան տալուն: Ռուսաստանն ինքն այսօր չունի երևի թե շատ հարցերի պատասխաններ: Խնդիրը սակայն այն է, որ Կարեն Կարապետյանի հայաստանյան գործունեությունը այսպես ասած վճռական փուլ մտավ Մոսկվա կատարած այցից հետո՝ ընթացիկ տարվա հունվարին: Դա իհարկե պաշտոնական այց էր, դրանից բխող արարողակարգային ճոխությամբ: Միաժամանակ հենց այդ այցի ընթացքում էլ եղավ ռուսաստանցի գործարարների հայտնի հայտարարությունը, որից երկու ամիս անց նախընտրական շրջանում հայտարարվեց նաև Հայաստանի ներդրողների ակումբի ստեղծման մասին: Սակայն Մոսկվայի այդ այցից թևերը բացած և թռիչքի պատրաստվող, առնվազն թռիչքուղի դուրս եկած Կարեն Կարապետյանը ներկայումս հայտնվել է մի իրավիճակում, երբ ակնհայտ է, որ նրա արագությունը մեղմ ասած բավարար չէ օդ բարձրանալու, այլ կերպ ասած վարչապետի պաշտոնում մնալու և առավել ևս իշխանության մեջ առաջին դերակատար դառնալու համար:

Այդ տեսանկյունից ռուսաստանյան այցի պարագայում խնդիրն այն է, թե արդյո՞ք Կարապետյանին կհաջողվի մի փոքր արագություն ավելացնել այդ այցի օգնությամբ: Այս տեսանկյունից ակնհայտ է, որ 2018-ի համար պայքարում Կարապետյանի ակնկալիքը կարող է լինել միայն արտաքին աջակցությունը, ընդ որում ոչ միայն Մոսկվայից, այլ նաև Բրյուսելից ու Վաշինգտոնից: Ամբողջ հարցը սակայն այն է, թե Կարապետյանը ձգտո՞ւմ է իսկապես ստանալ այդ աջակցությունը, թե՞ ինչպես կարծիք են հայտնում արդեն շատ փորձագետներ՝ նա իրականում միանգամայն գիտակցված կերպով ներգրավվել է Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու նրա ծրագրերում և ընդամենը այդ ծրագրի «գաղափարական առանցքի»՝ Սերժ Սարգսյանի «այլընտրանք չունենալու» բաղադրիչներից մեկն է: Նա ձգտելու է արտաքին կենտրոններին համոզել, որ այլընտրա՞նք է Սարգսյանին, թե՞ որ Սարգսյանն իսկապես այլընտրանք չունի:

 

Լուսանկարը՝  gettyimages-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում