Լոնդոնի Թագավորական քոլեջի ահաբեկչության հարցերով փորձագետ Փիթեր Նոյմանի Bild պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ անգլիական Մանչեսթերում երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունը խոսում է «նոր որակի» մասին. ահաբեկիչները թիրախավորված հարձակում են գործել 13 տարեկան աղջիկների վրա: Փորձագետի կարծիքով՝ ԴԱԻՇ-ն այս կերպ խուճապ է տարածում:
«Դեռևս հայտնի չէ, թե ահաբեկչություն կատարած անձը որքանով է կապ ունեցել ԴԱԻՇ-ի հետ: Մենք ունենք ԴԱԻՇ-ի խոստովանությունը, սակայն դեռ չգիտենք՝ արդյոք մահապարտն ինքնուրույն է գործել, թե ղեկավար է ունեցել, հավանական է, որ նա մարզվել է ԴԱԻՇ-ի ճամբարներում»,-ասել է փորձագետը:
Նոյմանը շեշտել է, որ առաջիկայում Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի պարտությունը կարող է ավելի մեծացնել ահաբեկչության վտանգը:
Միևնույն ժամանակ Իսրայելի հատուկ ծառայությունների խորհրդական Արիե Շալիքարը կարծում է, որ Եվրոպան «շատ թոշնած է ահաբեկչության դեմ պայքարի հարցերում և պետք է ավելի վճռական գործի»: