Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

Ընդամենը 50 անձնազոհ զինվորական կարող են հօդս ցնդեցնել Ադրբեջանի բոլոր սցենարները

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

-Պարոն Պապյան, ներկայիս իրավիճակում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական շփումների վերսկսման, հարաբերությունների կարգավարման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում՝ հատկապես հաշվի առնելով Թուրքիայում տեղի ունեցած վերջին փոփոխությունները:

– Ճիշտն ասած՝ ես լավատես չեմ այդ հարցում, որովհետև ոչ միայն Թուրքիայի վերջին փոփոխություններն են բացասաբար անդրադառնում,- մենք տեսնում ենք Թուրքիայի դիրքի կոշտացում,- այլև հատկապես բացասաբար է անդրադառնում այն, որ Թուրքիան շարունակում է մեր երկկողմ հարաբերությունները կապել երրորդ երկրի՝ Ադրբեջանի և Արցախի հակամարտության հետ: Թուրքիայի ներքին կյանքում ևս տեսնում ենք որոշակի հետընթաց: Եթե մինչև 2015 թվականը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Թուրքիայում գուցե տակտիկական նպատակներով մի փոքր ազատություն կար խոսելու, պատմական ճշմարտությանը առերեսվելու, գրքեր հրատարակելու, ապա վերջին շրջանում տեսնում ենք, որ խստացել է, ոստիկանական հարձակում եղավ «Բելգե» հրատարակչության դեմ, մեծ թվով մարդիկ, ովքեր քիչ թե շատ բաց էին խոսում այս հարցերի մասին, ստիպված լքեցին երկիրը: Կարծում եմ, որ առանձնապես հեռանկարներ չկան այդ հարաբերություններում:

Միացյալ Նահանգների և Թուրքիայի ներկայիս հարաբերությունները ի՞նչ եզրակացության տեղիք են տալիս՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների ձգտումը՝ մշտապես աջակցելու Թուրքիա-Հայաստան հաշտեցմանը:

-Այդ ձգտումը, իհարկե, կլինի որպես ձգտում, և ոչ միայն Միայցյալ նահանգների: Այսօրվա քննարկումը ավելի շատ Եվրամիության նախաձեռնությունն է, բայց ձգտումը՝ ձգտում, իսկ իրական քաղքակնությունն այլ հարց է: Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները ևս գնալով վատանում և լարվում են: Էրդողանի այցը և հանդիպումը Թրամփի հետ. տեսանք, որ Էրդողանը միանշանակ PKK-ն և ISIS-ը դրեց նույն հարթության վրա և պահանջում էր նմանատիպ գործողություններ՝ այն, ինչ Միացյալ նահանգները հրաժարվում են անել՝ հատկապես քրդական մյուս ուժերի և կուսակցությունների պարագայում:

Ամերիկացիները նաև հրաժարվեցին Գյուլենին  հանձնել Էրդողանին, կարելի է ասել, հոշոտման: Արդեն ամերիկյան մամուլում միանշանակ գրվում է, որ Թուրքիան այլևս վստահելի դաշնակից չէ և չի կարող լինել Միացյալ Նահանգների թիվ մեկ դաշնակիցը: Հետևաբար կարծում եմ, որ Միացյալ Նահանգները արագացնում են սկսած գործընթացը, այն է՝ Միջին Արևելքում Թուրքիային փոխարինող նոր դաշնակիցներ որոնելու կամ ստեղծելու քաղաքականությունը:

– Թվում էր, թե չնայած որոշ հակասություններին՝ հավատարմությունը պահպանվում է ամերիկյան կողմի և Թուրքիայի միջև ռազմավարական հիմնական հարցերի շուրջ, բայց Թրամփ-Էրդողան հանդիպումը տևել է ընդամենը 20 րոպե: Ինչպե՞ս կարելի է սա հասկանալ:

– Դուք այդ բառը ճիշտ օգտագործեցիք, որ թվում է: Բնականաբար, առերես պահպանում են դա, որովհետև ամեն դեպքում Թուրքիան հին դաշնակից է, նաև ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: Թրամփն իր ելույթում ավելի շատ անդրադարձավ կոմունիզմի դեմ Թուրքիայի ունեցած դերին՝ որպես պատվար, կորեական պատերազմին և շատ ավելի քիչ, շատ հպանցիկ՝ ներկա ժամանակահատվածին, այսինքն՝ Իսլամական պետության դեմ պայքարին: Իսկ ապագայի մասին գրեթե ոչինչ չասաց: Ի վերջո Միացյալ Նահանգները չի կարող անտեսել Թուրքիա-ԵՄ կամ Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների էական լարումը: Ամերիկացիներն առայժմ փորձում են պհպանել առերես դաշնակցային հարաբերությունները, բայց Միացյալ Նահանգները քննադատեց Ռուսաստանից կամ Չինաստանից հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զենք գնելու Թուրքիայի փորձը և այդ բոլոր հարցերը: Ակնհայտ է, որ Թուրքիայի ինքնուրույն, ես կասեի՝ ինքնահավան քաղաքականությունը բոլորովին դուր չի գալիս Միացյալ Նահանգներին, հետևաբար Վաշինգտոնը կօգտագործի բոլոր հնարավորությունները Թուրքիային իր տեղը դնելու համար:

-Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը, Ձեր կարծիքով, ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդո՞ւմ է Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարի վրա:

– Չեմ կարծում, որ էական ազդեցություն ունի: Ավելի շատ ազդում են Արցախի հարցը և ռուս-թուրքական հարաբերությունները, որովհետև Թուրքիան փորձում է Ռուսաստանի միջոցով ճնշում բանեցնել Հայաստանի վրա և իրականացնել տա իր երեք պահանջներից երրորդը՝ Արցախի հարցի լուծումը: Բայց կարծում եմ՝ անգամ Ռուսաստանի համար պարզ է, որ չկա այն ուժը Հայաստանի ներսում, որը պատրաստ կլինի ի հեճուկս ժողովրդի համատարած տրամադրության՝ գնալ տարածքային զիջումների գնալ, որովհետև որևէ քաղաքական ուժ չկարողացավ փաստարկներով համոզել, որ այդ զիջումը կբերի խաղաղության և հարցի լուծման: Այդ փաստարկները չկան: Բացի այդ, պիտի հաշվի առնենք, որ Թուրքիայի ցանկությունը դեռևս քիչ է. մենք պետք է նաև տեսնենք քայլեր Ալիևի, Ադրբեջանի կողմից, իսկ այդ ամբողջը չկա: Ավելին, Թուրքիան նույն Նախիջևանի պարագայում զորավարժություններ է անցկացնում, խոսակցություն կա ռազմական բազա ստեղծելու մասին: Թուրքիան վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հետ է կանգնել Աթաթուրքի ժառանգությունից և փորձ է անում ռազմական բազա հիմնել Սոմալիում, Կատարում, ինչպես նաև Ադրբեջանում, եթե Նախիջևանը համարենք Ադրբեջան: Ակնհայտ է, որ Թուրքիան գնում է իր համար մեծ հնարավորություններ ստեղծելու ճանապարհով, բայց այդ հնարավորությունները մեծ ռիսկերի հետ են կապված. նա կարող է շահել, բայց կարող է և շատ բան կորցնել, որովհետև ես չեմ կարծում, որ մեծ ուժերը պատրաստ են Թուրքիային տեղ տալ մեծ քաղաքական պայքարի մեջ:

–  Վերջին օրերի ռազմական գործողությունները Արցախի և Ադրբեջանի շփման գծում, մասնավորապես՝ ադրբեջանական զինուժի հրթիռային հարվածը Արցախի ՊԲ-ի ռազմական օբյեկտին և հայկական կողմի պատասխան պատժիչ գործողությունները, կարո՞ղ են հանգեցնել ավելի լուրջ սրացումների:

– Չէ, լայնածավալ կամ ճակատային պատերազմ հիմա չեմ կանխատեսում, որովհետև  դա մեզ ձեռնտու չէ: Մեզ ձեռնտու են պատժիչ գործողությունները, կետային հարվածները: Նաև չեմ կարծում, թե դա ձեռնտու է Ադրբեջանին՝ կոնկրետ Ալիևի ընտանքին, որովհետև մեծածավալ գործողությունները շատ մեծ ռիսկ ունեն և դրանց ելքն էլ անորոշ է: Ալիևը լավ է հասկանում, որ բոլոր նախագահները Ադրբեջանում հեղաշրջման միջոցով պաշտոնանկ են արվել հենց պատերազմի հետևանքով: Երաշխիք չկա, որ պատերազմը կընթանա անխափան և լավ իր համար, իսկ ցանկացած անհաջողություն ռազմաճակատում կբերի Ալիևի տապալմանը: Եվ պատահական չէ, որ Ալիևը մեծ խմբերով ձերբակալություններ իրականացրեց: Սա նշանակում է, որ ներսում էլ անվտանգության խնդիրներ են առաջացել, նաև գնալով ավելի ու ավելի են հրապարակվում փաստաթղթերը Ալիևի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ: Ուստի կարծում եմ, որ բարելավում չի լինի, բայց նաև ավելի մեծ պատերազմ չի լինի:

-Հայկական կողմի՝ պատժիչ գործողությունների միջոցով հակառակորդին զսպելու մարտավարությունը քննադատում են շատ անվանի զինվորականաներ Հայաստանում՝ ասելով, որ հարկավոր է անցնել կանխարգելիչ գործողությունների: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

-Կարծեք թե, մայիսի 17-ի դեպքերը նաև կանխարգելիչ էին: Այդ զինվորականները ճիշտ են: նրանցից շատերի հետ ես անձնական կապեր ունեմ, ավելի մանրամասն ենք քննարկել այդ հարցերը: Զուտ ռազմական տեսակետից էլ դա ճիշտ է, որովհետև այդպիսով նվազագույնի ես հասցնում կորուստների հավանականությունը, մյուս կողմից՝ հոգեբանորեն կոտրում ես հակառակորդին:

Եթե պիտի նման բախումները հանգեցնեն լայնամասշտաբ պատերազմի, վստահեցնում եմ ձեզ՝ տարբերություն չկա՝ հարվածը կլինի կանխարգելիչ թե պատժիչ, որովհետև Ադրբեջանը դա այդպես է ներկայացնում: Նա առաջինը խփեց, բայց ինքն էլ սկսեց սուտ տարածել, որ իբրև թե դա կանխարգելիչ քայլ էր, քանի որ ուզում էին իրենց պաշտպանության նախարարի ուղղաթիռը խփել: Անիմաստ է: Ի՞նչ տարբերություն մեզ համար, թե ով կլինի Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Մի անձը մյուսով փոխելը հարց չի փոխում, առավել ևս որ այս մեկը, կարծես թե, մեզ համար վատ չէ: Ոստիկան է, այդ հոգեբանությամբ էլ շարունակում է:

-Արդարացում են գտել իրենց հարվածի համար, թե իբր հայկական կողմը ուզեցել է խփել Հասանովի ուղղաթիռը:

– Դա եմ ուզում ասել, որ անիմաստ է ոչնչացնել որևէ երկրի պաշտպանության նախարարին: Եթե Հասանովը անփոխարինելի անձ լիներ, ապա դա ինչ-որ տեղ տրամաբանական կլիներ պատերազմի ժամանակ, բայց հիմա նա բնավ անփոխարինելի չէ: Որքան հասկանում եմ՝ միջակ կարգի զինվորական է, փայլուն դեմք չէ:

Ասածս այն է, որ Ադրբեջանը միշտ էլ կարող է պատրվակ գտնել, եթե վստահ լինի, որ լայնածավալ պատերազմը հաջող ելք է ունենալու, բայց չկա աշխարհում որևէ ուժ, որ կարողանա երաշխավորել, որ պատերազմը հաջող ելք կունենա: Պատերազմը շատ անորոշություններ ունի իր մեջ: Նախորդ տարվա ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ բավական է 10, 20 կամ 50 անձնազոհ զինվորական, ովքեր կարող են կանխատեսված բոլոր սցենարները ուղղակի հօդս ցնդեցնել: Նույն հաջողությամբ ոչ ոք չի կարող ասել, որ եթե Ադրբեջանը շատ զենք ունի, անպայման նա պիտի հաղթի: Ո՞վ ասաց: Առաջին պատերզամի ժամանակ էլ Ադրբեջանը 22 անգամ ավելի շատ զենք ուներ, քան մենք: Զենքն անհրաժեշտ միջոց է պատերազմի համար, բայց դեռ բավարար չէ: Իսկ Ադրբեջանը, կարծեք թե, դեռ չի կարողանում ստեղծել զենքի, մարդու և ոգու միասնությունը, որ կարողանա բանակ ստեղծել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում