Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Թուրքիան, որն այլևս չեմ ճանաչում. Ֆեթուլահ Գյուլենի հոդվածը The Washington Post-ում

Իշխանության ղեկին հայտնված նախագահի պատճառով, որն անում է ամեն հնարավոր բան՝ կենտրոնացնելու ողջ իշխանությունն իր ձեռքերում և հնազանդեցնելու ընդդիմությանը, Թուրքիան, որը երբևէ հույսեր է տվել ժողովրդավարության ամրապնդման և աշխարհիկության չափավոր ձևի հարցում, անճանաչելիորեն փոխվել է։ Այս մասին The Washington Post-ում գրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենը, ով բնակվում է ԱՄՆ-ում, և որին Անկարան մեղավոր է համարում անցած ամռանը երկրում կազմակերպված հեղաշրջման փորձի համար։

Արևմուտքը պետք է օգնի Թուրքիային վերադառնալու ժողովրդավարական ուղի։ Գյուլենը կարծում է, որ Էրդողան-Թրամփ հանդիպումը և ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովն անհրաժեշտ է դիտարկել որպես հնարավորություն՝ այդ նպատակին մոտենալու համար։

Անցած տարվա հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման տխրահռչակ փորձից հետո Էրդողանը սկսել է անմեղ մարդկանց համակարգային հետապնդումները։ Քրդեր, ալաուիներ, աշխարհիկ գործիչներ, ձախեր, լրագրողներ, գիտնականներ կամ խաղաղ մարդասիրական «Հիզմեթ» շարժման մասնակիցներ. ավելի քան 300 հազար թուրք քաղաքացիների կյանք կործանվել է ձերբակալություններից, աշխատանքային հեռացումներից կամ այլ կերպ։

«Երբ տեղի ունեցավ հեղաշրջման փորձը, ես վճռականորեն դատապարտեցի այն և հերքեցի ցանկացած մասնակցություն, որ ինձ էր վերագրվում։ Բացի այդ, ես ասացի, որ յուրաքանչյուրը, ով մասնակցել է հեղաշրջմանը, դավաճանել է իմ գաղափարները։ Այդուհաներձ, Էրդողանն առանց ապացույցի մեղադրեց ինձ նրանում, որ ես 5000 մղոն հեռավորության վրա հեղաշրջման փորձ եմ ծրագրել։

Ապրիլին նախագահը հաղթեց հանրաքվեում ոչ մեծ առավելությամբ՝ լուրջ խախտումների վերաբերյալ ենթադրությունների ֆոնին։ Եվ հաստատեց նախագահական համակարգ, որը թույլ է տալիս պետությանը վերահսկել իշխանության բոլոր երեք ճյուղերը։ Իրականում զտումների ու կոռուպցիայի արդյունքում այդ լիազորությունների մեծ մասն արդեն նրա ձեռքերում էր։ Ավտորիտարիզմի ջրապտույտի այս նոր փուլում ես լրջորեն անհանգստանում եմ թուրք ժողովրդի համար։

Թեև նրանք այդպես չեն սկսել։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իշխանության է եկել 2002 թվականին՝ խոստանալով ժողովրդավարական բարեփոխումներ ԵՄ-ին անդամակցելու ձգտման հետ կապված։ Սակայն ժամանակի ընթացքում Էրդողանն ավելի ու ավելի անհանդուրժող դարձավ այլակարծության հանդեպ։ Պետական կարգավորող մարմինների միջոցով նա նպաստեց շատ ԶԼՄ-ների փոխանցմանն իր կողմնակիցներին։ «Ժամանակավոր» արտակարգ դրությունը, որը հայտարարվել էր անցած տարվա հուլիսի 15-ից հետո, դեռևս գործում է։ Amnesty International-ի տվյալներով՝ աշխարհի բոլոր կալանավորված լրագրողների 1/3-ը գտնվում է թուրքական բանտերում։

Էրդողանի կողմից սեփական ժողովրդի հետպնդումն արդեն պարզապես ներքին հարց չէ։ Շարունակվող հալածանքները քաղաքացիական հասարակության, լրագրողների, գիտնականների, քրդերի նկատմամբ սկսել են սպառնալ երկրի երկարաժամկետ կայունությանը։ Ներկայում հանրությունում տեղի է ունեցել խորը բևեռացում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ռեժիմի կողմնակիցների ու հակառակորդների միջև։ Թուրքիան, որի ղեկին բռնապետական ռեժիմ է, որը մի կողմից գիրկն է բացում բռնությունը լեգիտիմ համարող արմատականների համար և քրդերին հասցնում ծայրահեղականության, կարող է մղձավանջ դառնալ Մերձավոր Արևելքի անվտանգության համար։

Ժողովրդավարության վերականգնման համար թուրք ժողովուրդն իր եվրոպացի դաշնակիցների և ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունի։ 1950 թվականին Թուրքիան ՆԱՏՕ-ին միանալու համար սկսել էր իրական բազմակուսակցական ընտրություններ անցկացնել։ ՆԱՏՕ-ն որպես պարտավորություն, որը բխում է անդամակցություից, կարող է և պետք է պահանջի Թուրքիայից հանձնառություն դաշինքի ժողովրդավարական նորմերին։

Ժողովրդավարական ուղու վրա Թուրքիայի հետընթացը բեկանելու համար անհրաժեշտ են նախաձեռնություններ երկու կարևոր հարցերով․

Առաջինը՝ պետք է մշակվի նոր քաղաքացիական սահմանադրություն՝ հասարակության բոլոր շերտերի մասնակցությամբ, միջազգային իրավական, մարդասիրական նորմերի և ժողովրդավարական ընթացակարգերի պահպանմամբ, դասերի հիման վրա, որոնք ստացվել են երկարաժամկետ հաջող արևմտյան ժողովրդավարություններից։

Երկրորդ՝ պետք է մշակվի այնպիսի կրթական ծրագիր, որը հատուկ նշանակություն կտա ժողովրդավարական, պլյուրալիստական արժեքներին և կզարգացնի քննադատական մտածողություն։ Յուրաքանչյուր սովորող պետք է իմանա անհատական իրավունքներով պետական իշխանության հավասարակշռման, իշխանության բաշխման, անկախ դատական համակարգի, մամուլի ազատության կարևորությունը, ինչպես նաև ուլտրաազգայնականության, կրոնի քաղաքականցման և պետական իշխանության սակրալիզացիայի վտանգները։

Սակայն մինչ այդ, թուրքական կառավարությունը պետք է դադարեցնի սեփական ժողովրդի դեմ ճնշումներն ու վերականգնի քաղաքացիների իրավունքները, ովքեր ենթարկվել են անարդարության։

Ես արդեն, հավանաբար, իմ կյանքի օրոք չեմ տեսնի, թե ինչպես է Թուրքիան դառնում օրինակելի ժողովրդավարություն, սակայն ես աղոթում եմ, որպեսզի այն հնարավորինս շուտ դուրս գա ավտորիտարիզմի ջրապտույտից, որում այժմ գտնվում է, քանի դեռ չափազանց ուշ չէ»,-եզրափակում է Գյուլենը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում