Այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, դիմելով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին, կարևորեց Հայաստանի համաչափ զարգացումը և ընդգծեց, որ զարգացման համար կարևոր են ենթակառուցվածքները՝ ճանապարհաշինությունը, քաղաքաշինությունը և ինտերնետը:
«Ինտերնետը հասանելի չէ հեռավոր մարզերում, որոնք կարող էին լինել ՏՏ զարգացման կենտրոններ:
Ճանապարհաշինության հարցում նույնպես ունենք լուրջ խնդիրներ: Հսկայական գումարներ են ծախսվում, բայց հաջորդ տարի տեսնում ենք, որ ձյան հետ ասֆալտը հալվել, կորել է: Վերահսկողության լուրջ մեխանիզմենր են պետք:
Քաղաքաշինության ոլորտում ևս խնդիրներ կան, մշակությանին արժեքներ են քանդվում, ճարտարապետությունը չի պահպանվում, նաև սեյսմակայուն նորմերը չեն պահպանվում»- նկատեց Գորգիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: