Իրանի ՆԳՆ-ն երրորդ անգամ ևս մեկ ժամով երկարաձգել է նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը: Այս մասին հայտարարություն է տարածել գերատեսչությունը՝ գրում է ria.ru-ն:
Հայտարարության համաձայն՝ Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանին երկարաձգել է քվեարկության ժամանակը մինչև տեղական ժամանակով 23.00-ն:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ քվեարկության ժամանակը առաջին անգամ երկարաձգվել էր երկու ժամով, այնուհետև ևս երկու ժամով ընտրողերի մասնակցության բարձր թվի պատճառով: