Wednesday, 08 05 2024
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ

Շուտով. «Սասնա ծռեր-2»՝ Բաղրամյան պողոտայում

Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» որոշումը: ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը կրճատվել է՝ նախկինում առկա 12 հանձնաժողովի փոխարեն մնալով ինը: Փակվել, կամ ինչպես իշխանություններն են ասում` Պետաիրավական հանձնաժողովին է միացվել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ու մյուսների կողմից շարունակ թմբկահարվող թեզը, թե իբր մարդը մեր երկրում գերակա արժեք է, հիմնական հարստություն` միֆ է, միջազգային հանրության ականջները շոյող հերթապահ հայտարարություն:

Հայաստանը չունի բնական հարստություններ, գազ, նավթ և թվում էր` իսկապես պետք է ձևավորվեն մարդու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմներ իշխանության բոլոր մակարդակներում, մանավանդ, մարդկանց նվաստացման և ստորացման փաստերը մեր երկրում համատարած են ու զանգվածային: Երբ իշխանությունները նախաձեռնել էին սահմանադրական ռեֆորմը, խորհրդարանական կառավարմանն անցումը պայմանավորում էին նաև մարդու իրավունքներն ու ազատությունները երաշխավորված դարձնելու անհրաժեշտությամբ:

Իշխանության կարգախոսներն ու քաղաքականությունը կոնտրաստի մեջ են: Երբ խորհրդարանում փակվում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, դա խոսում է երկրում ավտորիտարիզմի խորացման անշրջելի միտումների մասին: Հայաստանում չեն գործում ընտրական ինստիտուտները, հասարակությունը զրկված է աշխատանքի ու երջանիկ ապրելու իրավունքից, երազանքներից, նպատակներից: Իշխանություններն իրենց քաղաքականությամբ ճանապարհ են բացում նոր «ծռության», արյունահեղության, եղբայրասպանության համար:

Բռնությունը ծնում է հակազդեցություն ու Աստված մի արասցե, որ «Սասնա ծռեր-2»-ը չսահմանափակվի ՊՊԾ գնդով ու թիրախավորվեն Բաղրամյան փողոցն ու դրա այն հասցեները, որոնց քաղաքականությունը դարձել է Հայաստանի քաղաքացու խեղճության, ստորացման պատճառ: Իշխանությունները թող ոչ ոքի չմեղադրեն, որովհետև ահաբեկչությունն ու բռնությունը ծնվում են նրանց քաղաքականության ընդերքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում