ԱԺ-ում դիմելով «Ծառուկյան» դաշինքի կողմից Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Վարդան Բոստանջյանին՝ «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց, որ Բոստանջյանը դասախոսւմ է համալսարանում, և որ լավ կլինի, որ շարունակի դասախոսել:
Վ. Բոստանջյանը նշեց, որ նաև Արամ Սարգսյանի դստեր դասախոսն է և ընդգծեց. «Դե այնպես է ստացվել, որ փեշակս դասախոսելն է, 80 թվականից դասախոսկան պուլտի առաջ եմ, հազար անգամ էլ պատգամավոր դառնամ, էլի գնալու եմ համալսարան: Իմ դասախոսական պրոցեսն ու սա պիտի իրար չխանգարեն, առավել ևս, երբ որ օրենքով թույլատրվում է համատեղել»: