Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության ղեկավար Մուստաֆա Դեսթեջին հանդես է եկել հայատյաց հայտարարությամբ՝ կոչ անելով երկրի ղեկավարությանն անմիջապես արտաքսել Թուրքիայում բնակվող հայերին, հաղորդում է T24 լրատվական գործակալությունը:
Դեսթեջին ընդգծել է, որ «Թուրքիան չպետք է որևէ հարաբերություն ունենա Հայաստանի հետ, սահմանը չպետք է բացվի»:
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններից՝ «Մեծ միություն» կուսակցության ղեկավարը կոչ է արել արտաքսել երկրում բնակվող, սակայն Թուրքիայի քաղաքացիություն չունեցող հայերին: