ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովն այսօր կատարված փակ-գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի երեք փոխխոսնակներ ընտրվեց Էդուարդ Շարմազանովին ու Արփինե Հովհաննիսյանին «Հանրապետական» խմբակցությունից, իսկ Միքայել Մելքումյանին՝ «Ծառուկյան դաշինք» պատգամավորական խմբակցությունից:
Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր, Էդուարդ Շարմազանովին կողմ քվեարկել է 84 պատգամավոր, դեմ՝ 13, անվավեր քվեաթրթիկների թիվը 3-ն է: Արփինե Հովհաննիսյանին կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ 22, անվավեր է եղել 5 քվեաթրթիկ, իսկ Միքայել Մելքումյանին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 29, անվավեր է եղել 6 քվեաթրթիկ: