Monday, 13 05 2024
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ

Մինսկի խմբի դիվանագիտական ապտակը Բաքվին

Երեկ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում, ավելի ճիշտ՝ հայ-ադրբեջանական վերջին օրերի լարվածության միջազգային արձագանքի հարցում շրջադարձային կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել:

Նախ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ապա և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արձանագրել են, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին լարվածության աճը սկսվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով: Նույնիսկ ապրիլյան պատերազմի օրերին չի հիշվում դեպք, երբ միջնորդները հանդես գան նման հասցեական գնահատականով, որն, ըստ էության, Ադրբեջանին հասցեագրված մեղադրանք է: Առնվազն մնում է ենթադրել, թե ինչ գործոններ են ազդել, որպեսզի համանախագահները հրաժարվեն իրենց չեզոք, հաճախ անատամ գնահատականներից:

Սա, անշուշտ, դիվանագիտական ճնշում է Ադրբեջանի վրա՝ վերջինիս Վիեննայի համաձայնություններին մղելու նպատակով: Բաքվին բաց տեքստով հասկացվում է, որ եռանախագահությունը հետայսու հանդես է գալու հասցեական գնահատականներով, եթե նույնիսկ Ադրբեջանը համառի միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման պայմանավորվածությունը կատարելու հարցում:

Մյուս կողմից՝ վերջին օրերի ադրբեջանական սադրանքները լոկալ բնույթի չեն և, ըստ էության, նպատակադրված նախապատրաստում են նոր պատերազմի սանձազերծում, որն իր ծավալով ու հետևանքներով ավելի ընդգրկուն և մահաբեր է լինելու հակամարտող կողմերի և տարածաշրջանի համար: Նման ահազանգեր արդեն հնչեցվել են Վաշինգտոնի ու Մոսկվայի փորձագիտական շրջանակներում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային իրավաքաղաքական ձևակերպում է տալիս այդ մտահոգություններին՝ փորձելով Ադրբեջանին հետ պահել հնարավոր արկածախնդրությունից: Եվ վերջապես՝ խիստ կարևոր է, որ Ադրբեջանին հասցեագրված հայտարարության հեղինակը ոչ թե միջնորդներից մեկն է, այլ բոլոր երեքը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դեմքով:

Սա միջազգային հանրության հստակ մեսիջն է, որ չի լեգիտիմացվելու Ադրբեջանի, այսպես ասած, պատերազմ սանձազերծելու և գործընթացի խաղի կանոնները խախտելու քաղաքականությունը: Մանավանդ, որ հունիսին ծրագրված է համանախագահների տարածաշրջանային հերթական այցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում